2024 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և պետք է միանգամից ասեմ, որ սա, իմ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Մուտքի արտոնագրերի ազատականացումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող գործակցությանը. Միրզոյանը՝ Սխինասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Գոհունակություն է արտահայտվել տարբեր ուղղություններ ներառող երկխոսության խորացման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով նոր նախաձեռնություններով նպաստել դրա հետագա ընդլայնմանը: Ողջունելով մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում դրական դինամիկան՝ Արարատ Միրզոյանն ընդգծել ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն ազդարարում է Ադրբեջանին ռազմական օգնությունը կասեցնելու մասին
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կասեցրել է ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Օ-Բրայենն այս մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ Օ-Բրայենը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ասել են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության բանակցություններում՝ հավելելով, ...
Կարդալ ավելին »Հայաստանում աղքատության մակարդակը 2024-ին կշարունակի նվազել․ Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականին ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղությամբ տարբեր աշխատանքներ է իրականացնելու։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Կարող եմ ասել, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության նվազում 2022 թվականի ցուցանիշներում։ Եվ այս միտումը՝ ի հեճուկս մի ...
Կարդալ ավելին »Երևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
Երևանում գտնվող «Գանջալյան եղբայրներ» ընկերությանը պատկանող մսամթերքի արտադրամասը մինչ այս պահը գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: ՍԱՏՄ-ի ստուգայցի ընթացքում պարզ է դարձել, որ արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և անհրաժեշտության դեպքում հնարավոր չի եղել ախտահանել: Արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է ...
Կարդալ ավելին »Շիրակում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 62 քաղաքացի
Շիրակի մարզում նոյեմբերի 15-ի դրությամբ ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։ Այդ մասին Շիրակի մարզպետարանում կայացած մարզային խորհրդի նիստի ժամանակ նշեց մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը: Մարզպետի տեղակալի հավաստմամբ՝ պարբերաբար աշխատանքներ են տարվում ազատ առանձնատներ և բնակարաններ հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ բեռնաթափվեն հյուրանոցները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն օր առաջ բնակություն հաստատեն առանձնատներում և բնակարաններում։ Այս ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին: Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից՝ խնդրելով հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը ժամը 18:00: Տեսահաղորդագրության սկզբում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը և բնակության վայրը, ցանկալի է նաև՝ զբաղմունքը և աշխատանքի վայրը: Վարչապետն ...
Կարդալ ավելին »Հունվարից Երևանում ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն
Երևան քաղաքի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում։ «Արմենպրես»–ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկվում է Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման վճարները վերանայելու հարցը։ «Այն կարող է լինել որպես զսպող գործիք։ Դրանով Երևանի քաղաքապետարանը կփորձի սահմանափակել ավտոմեքենաների մեծաթիվ հոսքը դեպի քաղաքի կենտրոն։ Նախատեսում ենք քաղաքում իրականացնել վճարովի ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 16-11-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.21%-ով և կազմել 75.97 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.76%-ով և կազմել 80.46 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 15-11-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.31%-ով և կազմել 1964.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.99%-ով և կազմել 23.46 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.93%-ով և կազմել 898.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ