Երևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

Երևանում գտնվող «Գանջալյան եղբայրներ» ընկերությանը պատկանող մսամթերքի արտադրամասը մինչ այս պահը գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Այդ մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

ՍԱՏՄ-ի ստուգայցի ընթացքում պարզ է դարձել, որ արտադրական շինության պատերի մակերևույթները  պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող  նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և անհրաժեշտության դեպքում հնարավոր չի եղել ախտահանել:

Արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը։

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

1.jpg (5.53 MB)
2.jpg (6.36 MB)
3.jpg (2.21 MB)
4.jpg (6.14 MB)
ajax-loader