Լուրեր

Երևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

Երևանում գտնվող «Գանջալյան եղբայրներ» ընկերությանը պատկանող մսամթերքի արտադրամասը մինչ այս պահը գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: ՍԱՏՄ-ի ստուգայցի ընթացքում պարզ է դարձել, որ արտադրական շինության պատերի մակերևույթները  պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող  նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և անհրաժեշտության դեպքում հնարավոր չի եղել ախտահանել: Արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է ...

Կարդալ ավելին »

Շիրակում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 62 քաղաքացի

Շիրակի մարզում նոյեմբերի 15-ի դրությամբ  ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։ Այդ մասին Շիրակի մարզպետարանում կայացած մարզային  խորհրդի նիստի ժամանակ նշեց մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը: Մարզպետի տեղակալի հավաստմամբ՝ պարբերաբար աշխատանքներ են տարվում ազատ առանձնատներ և բնակարաններ հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ բեռնաթափվեն հյուրանոցները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն օր առաջ բնակություն հաստատեն առանձնատներում և բնակարաններում։ Այս ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի  ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին:  Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից՝ խնդրելով հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը ժամը 18:00: Տեսահաղորդագրության սկզբում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը և բնակության վայրը, ցանկալի է նաև՝ զբաղմունքը և աշխատանքի վայրը:    Վարչապետն ...

Կարդալ ավելին »

Հունվարից Երևանում ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն

Երևան քաղաքի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում։ «Արմենպրես»–ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկվում է Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման վճարները վերանայելու հարցը։ «Այն կարող է լինել որպես զսպող գործիք։ Դրանով Երևանի քաղաքապետարանը կփորձի սահմանափակել ավտոմեքենաների մեծաթիվ հոսքը դեպի քաղաքի կենտրոն։ Նախատեսում ենք քաղաքում իրականացնել վճարովի ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 16-11-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.21%-ով և կազմել 75.97 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.76%-ով և կազմել 80.46 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 15-11-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.31%-ով և կազմել 1964.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.99%-ով և կազմել 23.46 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.93%-ով և կազմել 898.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 16-11-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.65%-ով և կազմել 2233.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.11%-ով և կազմել 8266.00 դոլար, կապարի գինն աճել է 2.63%-ով և կազմել 2221.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.16%-ով և կազմել 17450.00 դոլար, անագի գինն աճել է 1.32%-ով և կազմել 25330.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 16-11-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 34991.21 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 4502.88 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 14103.84 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Հրաձիգներն ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Լեհաստանում

 Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն Լեհաստանում անցկացվող միջազգային հավաքին: Ուսումնամարզական հավաքին մասնակցում են Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը, Բենիկ Խլղաթյանը, Զավեն Իգիթյանը, Նորայր Առաքելյանը, Գևորգ Մելքոնյանը, Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Քերյանը և Սեդա Գաբրիելյանը: Ուսումնամարզական հավաքից հետո հավաքականի անդամները կմասնակցեն երկու միջազգային մրցաշարի, որը նախատեսված է դեկտեմբեր ամսին:

Կարդալ ավելին »

Հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրումը կլինի առցանց

Հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրման գործընթացն իրականացվելու է առցանց՝ Բուժաշխատողների ռեգիստրում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը։ Առողջապահության յուրաքանչյուր մասնագետ Ռեգիստրում պետք է ունենա իր անձնական հաշիվը, որտեղ կարող է առցանց դիմում-հայտ ներկայացնել՝ մասնագիտական գործունեության իրավունք ընձեռող հավաստագիր ստանալու համար, ինչպես նաև հետևել գործընթացին: Էլեկտրոնային առողջապահության համակարգում հունվարի 1-ից կարող են գործունեություն իրականացնել միայն այն բուժաշխատողներն, ովքեր Ռեգիստրում ունեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader