Լուրեր

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 17-01-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.26%-ով և կազմել 2027.20 դոլար, արծաթի գինը նվազել է 1.42%-ով և կազմել 22.96 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 900.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 17-01-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.09%-ով և կազմել 2207.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.41%-ով և կազմել 8374.00 դոլար, կապարի գինն աճել է 0.43%-ով և կազմել 2108.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 16140.00 դոլար, անագի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 24800.00 ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 17-01-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 16571.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 7398.00 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 7558.34 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 1141.33 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 17-01-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.62%-ով և կազմել 37361.12 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 4765.98 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 14944.35 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Kaspersky՝ 100%-անոց արդյունավետություն․ SE Labs-ի թեստը

Kaspersky Security բիզնեսի համար, Kaspersky Small Office Security և Kaspersky Plus լուծումներն առավելագույն գնահատական են ստացել 2023-ի երրորդ եռամսյակում SE Labs ընկերության թեստավորման արդյունքներով։ «Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ բոլոր երեք պրոդուկտները բացարձակ արդյունավետություն են ցույց տվել փոստի և վեբի միջոցով տարածվող վնասաբեր ԾԱ-ի գրոհների դեմ և ստացել ամենաբարձր միավորները: Թեստավորման ընթացքում օգտագործվել են չարագործների կողմից կիրառվող իրական մարտավարություններով, տեխնիկաներով ...

Կարդալ ավելին »

Եվս 10 տարի, և կհայտնվի աշխարհի առաջին տրիլիոնատերը․ Oxfam

Oxfam միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ առաջիկա տասը տարվա ընթացքում աշխարհում կարող է ի հայտ գալ առաջին տրիլիոնատերը։ Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ընկերությունից հայտարարել են, որ 2020-ից ի վեր աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց՝ Իլոն Մասկի, Բեռնար Առնոյի և նրա ընտանիքի, Ջեֆ Բեզոսի, Լարի Էլիսոնի և Ուորեն Բաֆեթի կարողություններն աճել են 114%-ով: Oxfam-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ամիթաբ Բեհարի ...

Կարդալ ավելին »

Ղազախստանը պատրաստվում է 90․3 միլիոն տոննա նավթ արդյունահանել 2024-ին

Ղազախստանում նավթի արդյունահանման ծավալը 2023-ի վերջին կազմել է մոտ 90 միլիոն տոննա, թեև ի սկզբանե նախատեսված է եղել արդյունահանել 92-93 միլիոն տոննա: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը։ Նախարարը դա պայմանավորել է նավթի և գազի արդյունահանման խոշոր ձեռնարկություններում վերանորոգման աշխատանքներով: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Ղազախստանի նավթարդյունաբերությունում պլանավորման հետ կապված խնդիրներ չկան. արտադրության տեմպերն աճում են, նոր ...

Կարդալ ավելին »

Չինական բանկերը սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ

Չինաստանի պետական բանկերը խստացնում են ռուսաստանցի հաճախորդների ֆինանսավորման սահմանափակումները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խոստացավ երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին օգնող կազմակերպությունների նկատմամբ: Ըստ Bloomberg-ի տվյալների, չինական առնվազն երկու բանկ վերջերս իրենց ռուսական բիզնեսի ստուգում է անցկացրել՝ կենտրոնանալով անդրսահմանային գործարքների վրա: Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ չինական բանկերը կխզեն կապերը պատժամիջոցների ցանկում հայտնված հաճախորդների հետ եւ կդադարեցնեն ֆինանսական ծառայություններ մատուցել ռուսական ռազմական արդյունաբերությանը՝ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը պարզաբանել է Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով լրատվական կայքերում և սոցցանցերում տարածվող «Բավրայի մաքսակետում քաղաքացուն ծեծի ենթարկելու» թեմայով հրապարակումները և, նպատակ ունենալով կանխել խեղաթյուրված տեղեկատվության հետագա տարածումը, տեղի ունեցած անախորժ միջադեպի վերաբերյալ հայտնում է հետևյալը. Քաղաքացի Լ․Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։ Շատ հաճախ, վերջինս և ուղեկցող անձինք լինում ...

Կարդալ ավելին »

«Կիրառական և արդիական գիրք՝ հունվարի 28-ին ընդառաջ»

Պատմաբան Ռուսլան Ցականյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արծրուն Հովհաննիսյանի հեղինակած «Ռազմարվեստ» գիրքը և գրել․ «Հունվարի 28-ին’ Բանակի տոնին ընդառաջ, կիրառական, շատ արդիական և միևնույն ժամանակ շատ պետքական նվեր, որը շատ արագ կդառնա ցանկացած հայ տղամարդու և զինվորականի համար սեղանի գիրք»։

Կարդալ ավելին »
ajax-loader