Լուրեր

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 24-01-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինը նվազել է 0.15%-ով և կազմել 2025.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.58%-ով և կազմել 22.53 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.13%-ով և կազմել 909.10 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 24-01-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 74.31 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 79.49 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

5441 շահառու․ վերարտադրողական առողջության ծրագիրն ընդլայնվել է

Վերարտադրողական առողջության ծրագիրը 2023 թվականին ընդլայնվել է. էականորեն մեծացել է պետության կողմից  ֆինանսավորումը, ինչի հաշվին  2023 թվականին ծրագիրն ունեցել է 5441 շահառու՝ 2022 թվականի 842-ի փոխարեն: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը՝ ընդգծելով, որ մինչև 2023 թվականն այս ծրագրից կարող էին օգտվել բնակչության որոշակի խմբեր, իսկ նախորդ տարվանից կարող են օգտվել ...

Կարդալ ավելին »

Երևանում տեղի կունենան աննախադեպ շատ միջազգային, քաղաքային և սպորտային միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2024թ. ընթացքում միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան: Ինչպես տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, համայնքը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաև տարբեր նախաձեռնություններ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար: Ըստ գրառմանը կից տեսանյութի՝ 2024-ին Երևանում նախատեսվում է անցկացնել տարբեր մարզաձևերի 15 միջազգային մրցումներ։

Կարդալ ավելին »

Գևորգ Մանթաշյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ, Ավետ Պողոսյանը՝ տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 23-ի որոշումներով Գևորգ Մանթաշյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ, իսկ Ավետ Պողոսյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: Որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Կարդալ ավելին »

Սաստիկ բքի պատճառով կան փակ ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածաշրջանում հունվարի 24-ին առատ ձյուն է տեղում, ինչի պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ջերմուկի ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Ստեփանավանի, Վարդենյաց լեռնանցքները, Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը փակ են կցորդով ...

Կարդալ ավելին »

Բուզանդ 1/3 հասցեում շենքի տարածքները տարիներ շարունակ վարձակալության են տրվել ցածր գներով. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Բուզանդ 1/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքին պատկանող շենքի վերաբերյալ փաստաթղթերը։ «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010-2023 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք նույն համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքից մի շարք տարածքներ՝ ակնհայտ ցածր գներով, վարձակալության են հանձնել տարբեր ...

Կարդալ ավելին »

ԶՈւ-ի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները․ ՊՆ

Հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Այդ մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։ «Նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում է միջազգային փորձի փոխանակման միջոցով իրականացվող ուսումնասիրությունների և ՆԱՏՕ-ի չափորիշիչների համապատասխան։ Ուսումնասիրվել են ՆԱՏՕ անդամ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները», – հայտարարել են գերատեսչությունից։ Նոր համազգեստի ներդրումից հետո ...

Կարդալ ավելին »

Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ․ ՊԵԿ

 Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։ «Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը, 5 անձ վիրավորվել է

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հունվարի 23-ին, ժամը 11։26-ին հաղորդում է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղայինը։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ բժշկական կենտրոններից այս պահի դրությամբ հաղորդումներ են ստացվել տարբեր աստիճանների վնասվածքներով ընդունված 5 անձի վերաբերյալ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ էլ Չայնիի ոլորաններում միմյանց են բախվել 20 ավտոմեքենա, իսկ Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը՝ կողաշրջվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader