Կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը, 5 անձ վիրավորվել է

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հունվարի 23-ին, ժամը 11։26-ին հաղորդում է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղայինը։

Այդ մասին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ բժշկական կենտրոններից այս պահի դրությամբ հաղորդումներ են ստացվել տարբեր աստիճանների վնասվածքներով ընդունված 5 անձի վերաբերյալ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ էլ Չայնիի ոլորաններում միմյանց են բախվել 20 ավտոմեքենա, իսկ Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը՝ կողաշրջվել է, ինչի հետևանքով կան վիրավորներ։

ajax-loader