Լուրեր

Bitcoin-ը թանկացել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները փետրվարի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.64%-ով և կազմել 19,469,862.81 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.64%-ով և կազմել 48,127.21 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.46%-ով և կազմել 2,496.14 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.051867489 (-2.09%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 8.65%-ով և կազմել 269.73 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 12-02-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները փետրվարի 12-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 402.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 406.50 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 434.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 441.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.44 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.50 դրամ (+0.03 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 404.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Հրազդանի կիրճում ձերբակալել են 50-ամյա տղամարդուն. նրա մոտ ատրճանակ և փամփուշտներ են եղել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները փետրվարի 9-ի կեսգիշերին Հրազդանի կիրճում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 50-ամյա մի տղամարդու: Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է CZP-07 տիպի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, որոնք լիցքավորված էին 9,17մմ տրամաչափի ընդհանուր 24 փամփուշտներով:

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը՝ հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի մասին

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը խոսել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի (ԶՊՄԿ) 21,8 % և «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 % բաժնետոմսեր ՀՀ կառավարությանը նվիրաբերելու հարցի մասին: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, ասել է․ «Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում, և տրվում է ոչ թե համատարած ու բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «համաձայնությամբ տուգանք»

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար: Այսպիսով. 2024 ...

Կարդալ ավելին »

Սյունիքում արյան «որակի» մասին հրապարակումը կեղծիք է․ ԶՊՄԿ

Լրատվամիջոցներից մեկը Սյունիքում արյան «որակի» մասին հրապարակում է արել, որը հակագիտական է և կեղծ տեղեկություններ է պարունակում, հայտնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Արծվանիկի բնակչուհու խոսքն աղավաղվել է, Արյունաբանական կենտրոնի մասնագետներն այդ նյութում տեղ գտած պնդումներն անհեթեթություն են համարում»,- նշված է ԶՊՄԿ տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ Սյունիք հեռուստաընկերության ռեպորտաժում:

Կարդալ ավելին »

Երևանում կկառուցվի 400 թեքահարթակ

Երևանում 2024 թվականին  կառուցվելու է  400 թեքահարթակ։ Այդ մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ կա թեքահարթակների կառուցման երեք տարբերակ՝ միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով: Տեսողության խնդիրներ ունեցող հետիոտների համար թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով և, ըստ տեղանքի, իրականացվելու են միակողմ, երկկողմ և եռակողմ տարբերակներով:  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջապես թեքահարթակների ...

Կարդալ ավելին »

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում:Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:Մրցումային առաջին օրը  պայքարի մեջ կմտնեն 5 քաշային կարգերի ներկայացուցիչներ:55 կգ քաշային կարգի մեկնարկում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Ադեմ Բուրաքի հետ:63 կգ քաշում Հրաչյա Պողոսյանը  ուժերը կչափի շվեդ Վիրջիլ Ալեքսանդրերի հետ:77 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը դեռևս հայտնի ...

Կարդալ ավելին »

Կենտրոնում բոլոր լարանցումները կիջեցվեն գետնի տակ

Երևանի Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը  շարունակվում է: Այդ մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ Ամիրյան փողոցի օրինակով լայնակի բոլոր լարանցումները գետնի տակ իջեցնելու նպատակով պետք է զուգահեռ աշխատանք իրականացնել Կենտրոն վարչական շրջանում:Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց. «Բոլորի հետ պետք է խոսել։ Երբ մենք լարերը անցկացնում ենք գետնի ...

Կարդալ ավելին »

Պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված` արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում փետրվարի 11-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Խ․Մ․-ին։ Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական հիմնարկի տարածած հաղորդագրությունից, խուզարկությամբ վերջինիս մոտից ...

Կարդալ ավելին »
ajax-loader