Լուրեր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խնդիրներ է արձանագրել ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2023 ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձեւավորման, զբաղվածության եւ հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաեւ ՓՄՁ սուբյեկտների եւ վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները: ՄՊՀ-ից հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի եւ զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022թթ.) շուրջ ...

Կարդալ ավելին »

Ընդերքօգտագործողները ՌԴ-ում չեն վճարում թափոնների համար, եթե դրանք գործածում են արդյունաբերությունում

Ռուսաստանում հանքարդյունաբերող ընկերությունները կարող են չվճարել ընդերքօգտագործման թափոնների համար, եթե գործածեն դրանց օգտակար հանածոները։ Ռուսաստանյան ընկերությունները զրոյական գործակից են ստանում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության համար վճարները (NEI) հաշվարկելիս, եթե ընդերքի թափոններից օգտակար հանածոները գործածում են արդյունաբերության մեջ։ Այդ մասին տեղակացնում է rg.ru-ն։ ՌԴ-ում ուժի մեջ են մտել երեք դաշնային օրենքներ, որոնք ուղղված են թափոնների օգտակար բաղադրիչները տնտեսական շրջանառության մեջ ...

Կարդալ ավելին »

Picsart-ը՝ լուսանկարների խմբագրման ամենաշատ որոնված բառը App Store-ում

Picsart-ն App Store-ում լուսանկարների խմբագրման ամենաշատ որոնված եզրույթն է դարձել այնպիսի խոշոր շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանն և Ճապոնիայում (2-րդ տեղը)՝ գերազանցելով նույնիսկ ընդհանուր եզրույթները, ինչպիսիք են «խմբագրել»-ը, «կոլաժ»-ը և «լուսանկար»-ը, այս մասին Linkedin-ի իր էջում գրել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։ «Ի՞նչ է դա նշանակում։ Picsart-ը դառնում է լուսանկարների խմբագրման հոմանիշ: Խմբագրումն այլևս պրոֆեսիոնալների համար չէ, այն ...

Կարդալ ավելին »

Եթե էլեկտրամատակարարումն ընդհատվել է քաղաքում 4 ժամից ավելի, սպառողներին վճարվում է մինչեւ 2500 դրամի տույժ. ՀԾԿՀ

Էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյալը. «Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան` քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում. ADVERTISING գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում. քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի ...

Կարդալ ավելին »

Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր. ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը. 5 դեպքով փորձել են տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 3200 տուփ ծխախոտ. Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր. Մաքսային ծառայողները բացահայտել են սխալ հայտարարագրման դեպք. Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ և այլ աքսեսուարներ. Սխալ հայտարարագրված ապրանքների տեղափոխումը ...

Կարդալ ավելին »

Կմշակվի Իրանում ԵԱՏՄ առևտրի տների ստեղծման նախաձեռնություն

Անհրաժեշտ է մշակել Իրանում և այլ հեռանկարային գործընկեր երկրների տարածքներում ԵԱՏՄ առևտրի տների ստեղծման նախաձեռնություն։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը «Ռուսաստան 2030 և նոր համաշխարհային տնտեսական կարգը. բիզնեսի առանցքային գործոններն ու դերը» միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ռուսական բիզնեսի շաբաթ 2024-ի շրջանակներում, հաղորդում է ...

Կարդալ ավելին »

Վրաստանը զբոսաշրջությունից ռեկորդային՝ 4,1 միլիարդ, դոլար է վաստակել

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային 4,1 միլիարդ դոլարի, ինչը 17,3 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։  «2023 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը 26,2 %-ով (856,7 մլն դոլար) գերազանցել է 2019 թվականի (նախահամավարակային) մակարդակը, իսկ 2022 թվականի մակարդակը՝ 17,3 %-ով (608,7 մլն դոլար): Վրաստանը  4,1 մլրդ դոլարի ռեկորդային շահույթ է ստացել», – ...

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ի աճի վրա վերաարտահանման ազդեցությունը չի գերազանցել 1%-ը․փոխնախարար

Վերաարտահանման ազդեցությունը ՀՆԱ աճի վրա 2022 թվականին կազմել է մոտ 1 տոկոս, իսկ 2023 թվականին՝ ավելի ցածր, ինչը պայմանավորված էր պատժամիջոցների միջավայրի փոփոխությամբ, ավանդական ուղղություններին փոխարինող նոր իրողությամբ։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ Փոխնախարարը պարզաբանել է, որ ապրանքների այն ավելացված արժեքը, որը մտնում է Հայաստան վերաարտահանման համար, աննշան ազդեցություն է ունենում տնտեսության վրա, քանի ...

Կարդալ ավելին »

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «Մելիք-Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ խոհանոցի մի մասի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն կանխարգելել կեղտի կուտակումը, սննդի կառույցում տեղակայված լվացարաններն ապահովված չեն եղել ...

Կարդալ ավելին »
ajax-loader