Լուրեր

Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշի նկատմամբ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող 32-ամյա մարզիկը 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Բեյտուլահ Կայիսդաղին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն է լինելու նիդեռլանդցի Տյուրոն Ստերկենբուրգը: Արթուր Ալեքսանյանը իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Կարդալ ավելին »

«Թեղուտն» աշխատակիցների մասնագիտական գիտելիքների հերթական դասընթացն է անցկացրել

Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատակիցների մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման ուղղությամբ իրականացրել է հերթական դասընթացը։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Հերթական դասընթացը՝ «Ամբարձիչ սարքավորումների անվտանգ շահագործում» թեմայով»,- գրված է «Թեղուտի» պաշտոնական կայքում:

Կարդալ ավելին »

Newmag Winter Fest 2024-ն անցավ ջազային էլևէջներով, «ՏաԼույսի» հոգևոր շնչով ու պոեզիայի ընթերցումներով (լուսանկարներ)

Փետրվարի 10-ին Newmag-ը ներկայացրեց գրականության և ժամանակակից արվեստների աննախադեպ փառատոն, որի հովանավորների շարքում էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ GeoProMining ընկերությունը։ Գրքատոնն իր շուրջն էր հավաքել մշակութային դեմքերի, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։ Փառատոնի բացման արարողությունը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախմբին։ Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի «ՏաԼույս» երգչախումբը, իսկ եզրափակիչ գալա համերգին հնչեցին Ավետ Բարսեղյանի պոեզիան ու նրա խոսքերի ...

Կարդալ ավելին »

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 9 հողակտորի հողհատկացում

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 9 հողակտորի հողհատկացում: Համաձայն Կառավարության 18.12.2008թ. N 1578-Ն որոշման՝մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝ ա. հողամասի մակերեսը,բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,գ. կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը,դ. հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,ե. նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների),զ. ...

Կարդալ ավելին »

Հայտնի են այսօր նահատակված սահմանապահների անունները

ՊՆ հրապարակել է փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվածների անունները։ Նրանք են՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:

Կարդալ ավելին »

Դատախազը ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերությունների երկու տնօրենների վերաբերյալ գործն ուղարկել է դատարան. վերականգնվել է պետությանը պատճառված վնասը

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում ընդերք օգտագործող ընկերության՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու անձի՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային և այլ էական վնաս: 2023 թվականի դեկտեմբերի 27-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը։ Ըստ գերատեսչության հրապարակման վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:

Կարդալ ավելին »

Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն փետրվարի 14-ից

Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից: «Երևան քաղաքի կենտրոնում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում, ժամը 07.00-21.00-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն միայն նշված ճանապարհային նշանների ազդման գոտում հաշվառված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքն աճել է 1.21 մլրդ դոլարով՝ հասնելով 11.845 մլրդի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,794.86 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 608,194.6 մլն դրամով կամ 14.53%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 3.74%-ով կամ 94,986.1 մլն դրամով և կազմել 2,631,693.8 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,408,779.7 մլն դրամ (+3.84%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 222,914.1 մլն դրամ (+2.74%): Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա ...

Կարդալ ավելին »

Ջեֆ Բեզոսը Amazon-ի 2 միլիարդ դոլարի բաժնետոմս է վաճառել

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության բաժնետոմսերը՝ մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է Forbes-ը։ Բեզոսը փետրվարի 7-ին և 8-ին վաճառել է մոտ 12 միլիոն բաժնետոմս։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ում կարողությունն այժմ գնահատվում է 196 միլիարդ դոլար, ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ վաճառում է իր ակտիվները։ Նշվում է, որ Բեզոսն այս շաբաթ բաժանվել է իր բաժնետոմսերի ...

Կարդալ ավելին »
ajax-loader