Լուրեր

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Ծանրամարտի Եվրոպայի վարկանիշային առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 մասնակից: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական օրը մեդալների համար կպայքարեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը: Նրանց մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին: Այնուհետ պայքարի մեջ կմտնի 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը (մեկնարկը` Երևանի ժամանակով ժամը 19:00): Մրցումային օրը կեզրափակեն 87 կգ քաշային կանայք: Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը պայքարի մեջ կմտնեն Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ նվերը՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ

Գիրք նվիրելու օրվա առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նվեր ունի ընթերցասերներին՝ Սոս Դավթյանի «ԶՊՄԿ Հանքաշխարհի լեգենդը․․․» գիրքը և հատուկ հավաքածու՝ 3 հաղթողներին։ Այդ մասին նշված է կոմբինատի ֆեյսբուքյան էջում։ Մրցույթը կամփոփվի այսօր՝ փետրվարի 19-ին, հաղթողն ընտրվելու է պատահականության սկզբունքով։

Կարդալ ավելին »

Եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը ավելացել է մոտ 681 անգամ

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊԿ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալների զգալի աճին։ ԱԺ պատգամավորը հրապարակել է ըստ տարիների վիճակագրական տվյալների սանդղակ և, մասնավորապես, գրել․ «Եկամտային հարկից հիփոթեկային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը 2024թ․ հունվարին 2018թ․ հունվարի համեմատ ավելացել է մոտ 681 անգամ՝ 21,2 մլն դրամից դառնալով ...

Կարդալ ավելին »

Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ

Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում և թանգարաններում Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները սկսվել են այսօր ՝փետրվարի 16-ից և կտևեն մինչև փետրվարի 20-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

Կարդալ ավելին »

«Թեղուտ» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավտոմատացման առաջատար ծրագրավորողի

«Թեղուտ» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավտոմատացման առաջատար ծրագրավորողի -Աշխատանքի պայմաններ՝ մշտական -Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք -Գտնվելու վայրը՝ Ալավերդի համայնք, Թեղուտ բնակավայր -Պահանջվող որակավորում՝ -Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ (ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա) -Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի -Ցանկալի է հետևյալ դասընթացների մասնակցություն՝ Siemens: Serv 1,2,3; S7-TIA 1200/1500; Simatic s7; FLS ECS Scada system Պահանջվող հմտություններ՝ • S7-300 և S7-400 դասակարգի Siemens PLC ...

Կարդալ ավելին »

Զվարթնոցում դիմավորել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն այս գիշեր վերադարձել են Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից. Եվրոպայի արդեն 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ...

Կարդալ ավելին »

Կորեական ապրանքանիշի ֆլագմանը անցել է ամրության թեստը

Հունվարի 17-ին ներկայացվել է առաջատար Galaxy S24 Ultra-ն։ Samsung-ի բարձրակարգ սարքն ունի տիտանի շրջանակ, 6,8 դյույմանոց էկրան, Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր, 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և տեսախցիկ՝ 200, 50, 12 և 10 մեգապիքսել ոսպնյակներով։ PBKreviews բլոգի հեղինակը գնահատել է Samsung-ի վերջին արտադրության նոր գաջեթի ուժը։ Մասնագետը ստուգել է, թե արդյոք հեռախոսը կարող է պիտանելիությունը կորցնի, եթե վայր գցեն որոշակի ...

Կարդալ ավելին »

Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը։ «Թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա. զբոսանքից հետո վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը», – ասվում է  հայտարարության մեջ: Փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ ...

Կարդալ ավելին »

Թաց ձյուն՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում

Հանրապետության տարածքում ետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում փետրվարի 16-20-ին ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 3,7 %-ով

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրության ծավալը 2023 թվականի արդյունքներով 2022 թվականի համեմատությամբ աճել է 3,7 %-ով։ Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի հաղորդագրությունում։ «2023 թվականի հունվար-դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերի մակարդակի նկատմամբ կազմել է 103,7 %: Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել Բելառուսում՝ 7,7 %, Ղազախստանում՝ 4,3 %, Հայաստանում` 4,1 %, Ռուսաստանում՝ 3,5 ...

Կարդալ ավելին »
ajax-loader