Լուրեր

Գիտնականները հայտնաբերել են մեդուզա, որը «հավերժ» ապրելու ունակություն ունի

Մինչ գիտնականները ձգտում են հասկանալ, թե ինչպես կարելի է երկարացնել մարդու կյանքը առանց ծերանալու, բնությունն արդեն ստեղծել է գրեթե անմահ օրգանիզմ: Նեապոլի կենդանաբանական կայանի գիտնականները հայտնաբերել են Turritopsis dohrnii մեդուզան, որը հավերժ ապրելու ունակություն ունի․ գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ Հետազոտողները պնդում են, որ այս տեսակի որոշ ներկայացուցիչներ կենդանի են արդեն 66 միլիոն տարի՝ բնակվել են օվկիանոսում նույնիսկ դինոզավրերի ...

Կարդալ ավելին »

48 համարանիշներից վաճառվել է 7-ը՝ 156 մլն դրամով

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 2024 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 12։00-ին և ավարտվել 2024-ի փետրվարի 28-ին ժամը 12։52-ին։ Ինչպես հայտնում է ներքին գործերի նախարարությունը, աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքում 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի

Մայրաքաղաքում 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումներ: Համատեղ նախագծերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի հանդիպման ընթացքում: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է ...

Կարդալ ավելին »

Ուկրաինայում Պուգաչովի անվան փողոցը վերանվանվել է Փարաջանովի անունով

Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքում հանրահայտ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին փողոց ու նրբանցք է անվանվել: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական Analitika պարբերականը, գրում է Արմենպրեսս գործակալությունը։ Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նստաշրջանի նիստում քվեարկել են Պուգաչովի փողոցն ու նրբանցքը Սերգեյ Փարաջանովի փողոց ու նրբանցք վերանվանելու օգտին: Փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել է Կիրովոգրադի մարզում գործող Ուկրաինայի հայերի միությունը՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան ...

Կարդալ ավելին »

Համդի Ուլուկայան միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր Համդի Ուլուկայան: Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։ ԱՄՆ-ում բնակվող ձեռներեցն աշխարհին հայտնի է դարձել ինչպես իր հաջող բիզնես նախաձեռնություններով, այնպես էլ ոգեշնչող բարեգործական աշխատանքով: Այժմ միանալով «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մյուս հեղինակավոր անդամներին՝ Ուլուկայան կմասնակցի «Ավրորայի» ...

Կարդալ ավելին »

Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով

Wizz Air ավիաընկերությունը հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ – Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:Ավիատոմսերի գներին և ուղղություններին ծանոթանալու համար կարող եք այցելել wizzair.com կայք։

Կարդալ ավելին »

Ճապոնիան 3 մլն դոլար կտրամադրի ԼՂ-ից տեղահանվածներին 

Ճապոնիան ևս 3 միլիոն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից: «2024 թ. փետրվարի 28-ին ՀՀ Կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի ունեցավ հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի ...

Կարդալ ավելին »

Բուրջ Խալիֆայի վրա գովազդվում է Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալությունը

Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալության մասին գովազդային հոլովակը հայտնվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ Խալիֆայի վրա, որը գտնվում է Դուբայում։ Այս մասին, ըստ ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Հարությունյանի, ինստագրամի իր էջում գրել է երգիչը։ Օգտատերը նաև հավելել է․ «Ովքեր գներից տեղյակ չեն, 3 րոպեանոց գովազդային հոլովակը մեկ անգամ ցուցադրելը աշտարակի վրա արժե 68.000 $, 15 րոպեի համար պետք է վճարել ...

Կարդալ ավելին »

Երևանի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից մի շարք խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով։ Ըստ հրապարակված հաղորդագրության՝ խոսքը ներքոհիշյալ խաչմերուկների մասին է։ Իսաբեկյան — ԴուրյանԱրտաշիսյան — ՀովսեփյանԴավիթ Բեկ — Գաջեգործներ:

Կարդալ ավելին »

Ռոստելեկոմ Հայաստանը  հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին

Կարևորելով սոցիալական ոլորտի նախագծերի դերը՝ Ռոստելեկոմ Հայաստանը  հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիի Տարածաշրջանային Բժշկական Կենտրոնում երեխայի զարգացման և վերականգնման ծառայություններ ներդնելու աշխատանքներ իրականցնելու համար։ Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրիի ՏՄԿ-ի տարածքում կատարել շին-վերանորոգման աշխատանքներ, կահավորում՝ ստեղծելով պայմաններ համապատասխան ...

Կարդալ ավելին »
ajax-loader