Լուրեր

Ահազանգ․քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ ՆԳՆ ՓԾ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 08։44-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ...

Կարդալ ավելին »

Պարեկները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ. ՆԳՆ

ԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի համագործակցության արդյունքում՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս, առանց ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների ավտոմեքենաները կանգնեցնելու և նրանց մոտենալու, կամ ...

Կարդալ ավելին »

Այսօր Միջինք է. հայ տանտիկինները բաղարջ են թխում ու մեջը մետաղադրամ դնում

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 6-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով:  Qahana.am-ը փոխանցում է, որ, ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` ...

Կարդալ ավելին »

Նոյեմբերյանի «Արմաթ»-ցիները անօդաչու թռչող սարք են պատրաստել

Նոյեմբերյանի տարածաշրջանի «Արմաթ» լաբորատորիաներում առաջին անօդաչու թռչող սարքն է պատրաստվել: Այն նախատեսված է տարածաշրջանի «Արմաթ»  լաբորատորիայի սաներին անօդաչու թռչող սարքերի հավաքումը և կառավարումը ուսուցանելու համար:  «2023 թվականին «Նաիրի Ինշուրանս» կազմակերպության և իմ անձնական ներդրման շնորհիվ Բերդավանի Արմաթ լաբորատորիան վերազինվեց անօդաչու թռչող սարքերի դետալներով, ինչի շնորհիվ ունեցանք առաջին անօդաչու թռչող սարքի ծնունդը: Հուսով ենք՝ տարածաշրջանում այս աշխատանքները և ներդրումները շարունակական կլինեն, ...

Կարդալ ավելին »

ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։ Ինչպես տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը «Ազգերի թատրոնի» հայաստանյան առաջին հյուրախաղերի գլխավոր գործընկերն է

Ապրիլի 5-ին և 6-ին հյուրախաղերով Հայաստան կայցելի «Ազգերի Թատրոնը», Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա ընդամենը 2 բացառիկ ներկայացումով։ Եվգենի Միրոնովի «Ազգերի Թատրոնը» Հայաստանում ներկայանալու է «Դեղձանիկը» կամ Մարիա Կալլասի վերջին երեք օրը դրամայով։ Այն պատմություն է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկի՝ Կալլասի մասին։ Հանճարեղ ու խորհրդավոր երգչուհուն կմարմնավորի մեր հայրենակից, անզուգական Սաթի Սպիվակովան։ Կենսագրական դրաման կամ հոգեբանական մտորումները ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտում այս ավերածություններն անընդունելի են․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը «X-ի իր միկրոբլոգում պաշտոնից ազատվելուց հետո առաջին անգամ գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում մշակութային կառույցները և հուշարձանները ապամոնտաժելու գործողություններին: «Հաշվի առնելով Ադրբեջանի բոլոր միջազգային պարտավորությունները՝ Ստեփանակերտում այս ավերածություններն անընդունելի են։ Սա խախտում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները: Ըստ էության՝ այս խախտումները սկսվել են 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմով և համարվում են ...

Կարդալ ավելին »

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցից

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով նախօրեին տեղի ունեցած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից:  ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում», – ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը TikTok-ն արգելելու օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն օրինագիծ են հրապարակել, համաձայն որի TikTok սոցիալական ցանցը կարգելվի, եթե չանջատվի Չինաստանում գտնվող իր մայր ընկերությունից։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։ «Ամերիկացիներին օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող հավելվածներից պաշտպանելու մասին» օրինագծի հեղինակներ են հանդես եկել հանրապետական ​​Մայք Գալահերը և դեմոկրատ Ռաջա Քրիշնամուրթին։ Փաստաթղթում TikTok-ը ստեղծող ByteDance տեխնոլոգիական ընկերությունը և TikTok սոցիալական ցանցը ներկայացվել են որպես ...

Կարդալ ավելին »
ajax-loader