Ապրիլի 8-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում, որը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերից: Թե որքան ժամանակ կտևի արևի ամբողջական խավարումը, կախված է նրանից, թե որտեղ եք այն դիտում։ Խավարումը Երկրի վրա կսկսվի ժամը 16:38 GMT (Երևանի ժամանակով 20։38) և կավարտվի 1955 GMT (Երևանի ժամանակով 23.55), այսինքն՝ կտևի ընդհանուր 3 ժամ, 16 րոպե և 45 վայրկյան։ Հյուսիսային ամերիկայում այն կերևա ...
Կարդալ ավելին »Լուրեր
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 54-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 63-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 93-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 22-րդն է: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 82-րդ, Մարիամ ...
Կարդալ ավելին »Երևանի համար 101 միջնակարգ դպրոցում գործարկվելու է շչակ
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ին, «Երևանի համար 101 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից և քաղաքացիներին խնդրում չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Բոլոր մանկապարտեզներում պետք է տեղադրվեն հսկող տեսախցիկներ. Ավինյան
Երևանում տեսահսկման տեսախցիկներ կտեղադրվեն մայրաքաղաքի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում։ «Որոշակի վերահսկողական մեթոդներ պետք է ներդրվեն մանկապարտեզներում՝ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ», այսօր՝ ապրիլի 1-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ դա պետք է ֆիքսել որպես հանձնարարական:«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց պետք է հասանելիություն ունենան մի քանի անձինք, ովքեր այդ վերահսկողությունը պետք է ...
Կարդալ ավելին »Ավինյան․ Higer ավտոբուսները կփոխարինվեն, դրանք արդեն մաշված են
Տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների պայմանագրերի կնքման փուլում ենք, որոնք մեր տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև 2025թ. լրանում է Higer մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը: Higer մակնիշի ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն, շատ լավ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ում մեկ մարդ մահացել, մի քանիսը վիրավորվել են ռեստորանում հրաձգության պատճառով
ԱՄՆ Թենեսիի նահանգի Նեշվիլ քաղաքի ռեստորանում տեղի ունեցած հրաձգության պատճառով մահացել է մեկ մարդ, մի քանի հոգի վիրավորվել են։ Այդ մասին կիրակի տեղեկացրել է ոստիկանության տեղի բաժանմունքը X-ի իր էջում։ «Քննիչներն աշխատում են, որպեսզի պարզեն դրդապատճառը, որն ստիպել է կրակողին դիմել այդ քայլին կիրակնօրյա բրանչի ժամանակ,- նշվել է հաղորդագրությունում։- Մեկ մարդ մահացել է, մի քանի հոգի թեթեւ վիրավորվել են»։ Նշվել ...
Կարդալ ավելին »Հրապարակվել է դատախազության` 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը
Գլխավոր դատախազությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման ոլորտներում 2023 թվականին արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հավատարիմ թափանցիկության և հաշվետվողականության գործելաոճին՝ Դատախազությունն իր առջև խնդիր է դրել բարձրացնել արդարության նկատմամբ Հայաստանի ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանը կարևորել է ներդրումների աճի խթանումը․ հանդիպում «Ամբեր կապիտալի» ներկայացուցիչների հետ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Ամբեր կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ներկայացրել է «Ամբեր կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի գործունեությունը, ներդրումային քաղաքականությունը և իրականացված ներդրումները։ Նախարարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտներին (գյուղատնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն)։ Նախարարը կարևորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և լավ ...
Կարդալ ավելին »Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ-ից ՌԴ ներմուծվող մեքենաների համար վճարի նոր կանոնները
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափի հաշվարկման նոր կարգը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման պատճառով թերավճարված հարկերն ու տուրքերը հաշվի կառնվեն որպես յուրաքանչյուր մեքենայի ներմուծման համար վճարվող մաքսազերծման վճարի մաս։ Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների ...
Կարդալ ավելին »ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով չորրորդ նիստին
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական Միությունը կարող է աջակցություն տրամադրել: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ