ԱՄՆ Թենեսիի նահանգի Նեշվիլ քաղաքի ռեստորանում տեղի ունեցած հրաձգության պատճառով մահացել է մեկ մարդ, մի քանի հոգի վիրավորվել են։ Այդ մասին կիրակի տեղեկացրել է ոստիկանության տեղի բաժանմունքը X-ի իր էջում։
«Քննիչներն աշխատում են, որպեսզի պարզեն դրդապատճառը, որն ստիպել է կրակողին դիմել այդ քայլին կիրակնօրյա բրանչի ժամանակ,- նշվել է հաղորդագրությունում։- Մեկ մարդ մահացել է, մի քանի հոգի թեթեւ վիրավորվել են»։
Նշվել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 15.00-ին Զատկվա՝ մարտի 31-ի կիրակի։ Կասկածյալը մեքենայով դիմել է փախուստի, նրան փնտրում են։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նա վիրավորել է հինգ մարդու։