Լուրեր

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, որը, ենթադրաբար, եղել է բալիստիկ հրթիռ։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ արձակված հրթիռը, ամենայն հավանականությամբ, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է։Հրթիռն արձակվել է տեղի ժամանակով առավոտյան 6։53-ին, նախքան ծովն ընկնելն այն թռել է շուրջ 600 կմ։Հաղորդվում է, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։Հունվարի ...

Կարդալ ավելին »

Բագրատաշենի մաքսային կետում կանխել են 88 բջջային հեռախոսի ապօրինի ներկրումը

Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս: ՊԵԿ-ից հայտնում են, որ փաստի առթիվ,  մաքսային  ծառայողների  կողմից, կազմվել է  մաքսային  կանոնների  խախտման  ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ՀՌՀ նախագահի և անդամի աշխատավարձի գործակիցները

Կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ...

Կարդալ ավելին »

Կտուժի 9 համայնք, կկորցնենք Իջևան-Նոյեմբերյան մայրուղին, ճանապարհ կբացվի դեպի Լոռի․ ոսկեպարցիները՝ Փաշինյանին

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները ուղերձով դիմել են Նիկոլ Փաշինյանին․ «Մենք՝ ներքոստորագրյալներս, Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար, գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև Ձեր կողմից մեր բնակավայրի հարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին հայտարարությունների կապակցությամբ։ Նախ՝ մի քանի խոսք այն մասին, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը մեր տարածաշրջանում։ Նախկին՝ խորհրդային պետության ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ․ Հայաստանից ապաստան է խնդրել 817 մարդ

2023թ. 817 մարդ ապաստան է խնդրել Հայաստանից։ Այս մասին Ազգային ժողովում` պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, ապրիլիի 2-ին ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։Նրա խոսքով՝  2020թ. ապաստան խնդրողների թիվը կազմել է 206, 2021-ին՝ 260, իսկ 2022թ.՝ 968։ Կտրուկ աճը, ծառայության ղեկավարի կարծիքով, կապված էր Ուկրաինայի մարտական գործողությունների հետ։«2023թ.  միտումը պահպանվել է։ Այնուամենայնիվ, կա որոշակի ...

Կարդալ ավելին »

Ucom-ը և Team Telecom-ը ԲՏԱ նախարարության հետ միաժամանակ որոշել են անջատել Սոլովյովի հեղինակային հաղորդումները

«Ucom-ը և Team Telecom-ը ԲՏԱ նախարարության հետ համախոհաբար որոշել են հանրային մուլտիպլեքսի հետ միաժամանակ անջատել ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ մնացել է միայն «Ռոստելեկոմ»-ը: Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ ...

Կարդալ ավելին »

Ծեծկռտուք Ներքին Չարբախի գերեզմանատանը՝ հորեղբոր տղաների միջև. կա վիրավոր

Մարտի 31-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Գ.-ն և հայտնել, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը կռիվ է, այնուհետև ոստիկանություն է զանգահարել Անահիտ Գ.-ն և հայտնել, որ Դավիթ Գ.-ի ընտանիքի անդամները թույլ չեն տվել իր որդուն՝ Սուրեն Գ.-ին մուտք գործել գերազմանատուն և նրանց միջև ծեծկռտուք ...

Կարդալ ավելին »

Հենրիխ Մխիթարյանն «Էմպոլիի» հետ խաղից հետո իր խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին: Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտերը» Միլանում ընդունել էր «Էմպոլի»-ին և առավելության էր հասել 2:0 հաշվով: Խաղից հետո Մխիթարյանը մոտեցել է տրիբունայում գտնվող հայ երկրպագուին, որը կանգնած է եղել հայկական եռագույնով, և նրան փոխանցել իր խաղաշապիկը:

Կարդալ ավելին »

Մինչև հունիս դիմելու դեպքում արցախցիների կենսաթոշակը կնշանակվի՝ սկսած 2023-ի հոկտեմբերից

Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։ Ինչպես տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, վերջնաժամկետի երկարացման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ կան ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներ, ովքեր առայժմ չեն հասցրել հաշվառվել ՀՀ բնակչության վայրի հասցեով և դիմել կենսաթոշակի նշանակման համար։ Նախկին ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 24 սմ բարձրության վրա, ինչը 7 սմ-ով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։Ինչպես տեղեկացանք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, այս տարվա փետրվարի 1-ի համեմատ ապրիլի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով, մարտի 1-ի համեմատությամբ՝ 7 սմ-ով։Այս տարվա անցած երեք ...

Կարդալ ավելին »
ajax-loader