Լուրեր

Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 8 հազար դոլարը

2023 թվականին Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվարկով համախառն ներքին արդյունքը կազմել է 8170 ԱՄՆ դոլար: ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ՀՆԱ-ի՝ 2022 թվականի վերջնական հաշվետու և 2023-ի՝ վերանայված ցուցանիշները: 2023 թվականի ամփոփ տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն կազմել է 8170 դոլար (7464 եվրո կամ 3 մլն 206 հազար 674 դրամ): Ընդ որում՝ տարվա առաջին եռամսյակում այն կազմել ...

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ․ 07-05-24

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 7-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 387.73 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 417.55 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.26 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.48 դրամով և կազմել 486.33 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 07-05-24

 Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.57%-ով և կազմել 38835.10 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 2746.22 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 3147.74 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 18479.37 կետ:

Կարդալ ավելին »

Միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը

Հայաստանում պահպանվում են աշխատավարձի աճի միտումները:  Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 282,879 դրամ: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, այն ավելացել է 12.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 8.1 տոկոս: Նշվում է, որ այս տարվա ...

Կարդալ ավելին »

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն է, որի ընթացքում կրակոց է հնչել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ ՔԿ-ից հայտնում ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ն ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խաղաղապահ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։  Վարչապետ Փաշինյանն այս մասին հայտարարեց մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ «ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: ԿԳՄՍ նախարարության տարածած ցանկում նշվում է՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և ...

Կարդալ ավելին »

Teghout Mining-ը հանգստի գոտի է ստեղծել աշխատակիցների և գործընկերների համար

Teghout Mining-ը ներկայացրել է հյուրանոցային համալիր, որը նախատեսված է «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակիցների և գործընկերների համար։ Հյուրանոցը հագեցած է անհրաժեշտ կահավորմամբ ինչպես հանգստի, այնպես էլ աշխատելու և գործնական հանդիպումների համար։ Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի։ Բնակիչների լիարժեք հանգստի և ժամանցի համար գործում են բազմաթիվ ծառայություններ՝ սեղանի թենիս, բիլիարդ, սպորտդահլիճ, սպորտային խաղերի համար նախատեսված դաշտ և այլն։ Տարածքի բարեկարգումն ու ...

Կարդալ ավելին »

Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան չվերթը

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը, հաղորդում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Eurowings GmbH-ը գերմանական բյուջետային ավիաընկերություն է, որը հիմնված է Դյուսելդորֆում: Այն Lufthansa Group ավիացիոն հոլդինգի դուստր ստորաբաժանումներից մեկն է։

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության աճը ոսկեգործության հաշվին է

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին եռամսյակում արագացել է մինչև  տարեկան 14,3% (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2%-ից)։ Որպես շարժիչ ուժ հանդես է գալիս արդյունաբերության հատվածը՝ ոսկեգործության ճյուղի զգալի աճի հաշվին (12 անգամ): Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։ Վիճակագրության համաձայն՝ 2024թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader