Լուրեր

STARMUS․ ինչպես գյուտարարը զբաղվեց մեթանի արտանետումներով

Վերջին երկու տասնամյակում գլոբալ տաքացման թեմայով ավելի ինտենսիվ դարձած քննարկումներում առանցքային է ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու կենսական անհրաժեշտությունը։ Արդյունաբերական հեղաշրջման սկզբից մինչ օրս մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունն ավելացել է 50 տոկոսով։ Դա խիստ վտանգավոր է մեր մոլորակի կենսաբազմազանության համար, քանի որ ածխաթթու գազի մեծ քանակությամբ արտանետումները Երկրի մթնոլորտում ջերմոցային էֆեկտի ազդեցություն են թողնում, ինչն էլ ուղղակիորեն հանգեցնում է գլոբալ տաքացման։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պետք է բազմապատկի հնարավորություններն AI օգնությամբ․ Moderna-ի տնօրեն

Եթե Հայաստանը համեմատելու լինենք, ասենք, Չինաստանի կամ Հնդկաստանի հետ, հաշվի առնելով հետամնացությունը մարդկային ռեսուրսների քանակի առումով, մենք պետք է բազմապատկենք մեր մարդկային ռեսուրսների հնարավորություններն արհեստական բանականության օգնությամբ։ Այd մասին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ժողովին «Flagship Pioneering»-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, «Moderna» ընկերության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։ Նա ավելացրել է, որ արհեստական բանականությունը ավելացնում է մարդկային ռեսուրսների ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 19 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 14-ից 15-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ...

Կարդալ ավելին »

Ավարտվում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը

Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը հանդիսավոր արարողության ժամանակ, որը կայացել է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանից ռուս խաղաղապահների դուրսբերման առիթով։ «Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված խաղաղապահների դուրսբերման համաձայնագրի համապատասխան՝ տեղի է ունենում միջոցառում ռուս խաղաղապահների գործունեության ավարտի հետ կապված։ ...

Կարդալ ավելին »

Աշտարակից Երեւան ճանապարհին տեղադրվել է արագաչափ. թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ

Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, վերգետնյա անցումից հետո տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Ճանապարհային ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ ...

Կարդալ ավելին »

Ինչով են պայմանավորված կադրային փոփոխությունները․ ՊՆ-ն պարզաբանումը

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները կառույցում: «Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով»,-ասված  է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Մհեր Շիրինյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության ...

Կարդալ ավելին »

Հայաստանի առաջարկած առաջնահերթությունները թույլ կտան ակտիվացնել գործակցությունը ԵԱՏՄ-ում․ Ղազախստանի դեսպան

Տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) վերափոխվել է միջազգային տարածքում կարևոր և հեռանկարային ինտեգրացիոն միավորման: «Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա նիստին այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նշված ժամանակահատվածում ընդունվել են ավելի քան 1000 նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են ԵԱՏՄ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ը թանկացել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 15-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.35%-ով և կազմել 23,969,465.39 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.34%-ով և կազմել 61,826.37 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.47%-ով և կազմել 2,903.51 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.046962377 (-0.04%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.51%-ով և կազմել 429.14 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.006941018 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 15-05-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 15-ի ժամը հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 416.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 422.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.20 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.30 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (-0.50 ...

Կարդալ ավելին »

«ԲանՈՒԳործ» էքսպոն` ԵՊՀ-ում

Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ից, Երեւանի պետական համալսարանի տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։ Էքսպոն մեկ հարկի տակ կհավաքի դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին եւ գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։ Միջոցառման մանրամասներն՝ այստեղ:

Կարդալ ավելին »
ajax-loader