Լոռու և Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու աշխատանքներում ներգրավվել է 456 փրկարար ծառայող։ Կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։ «Փրկարար ծառայությունը ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 բնակչի։ Ներկայում միայն Ալավերդու Սանահին կայարան թաղամասում է, որ ունենք 141 բնակիչ, որոնք Դեբետ գետի մյուս ...
Կարդալ ավելին »Լուրեր
Վարչապետը ցավակցություն հայտնեց հեղեղումների հետևանքով զոհվածների հարազատներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ ցավակցություն հայտնեց Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին։ «Նախ ուզում եմ կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին»,- ասաց Փաշինյանը։ Օրակարգի հաստատումից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի ղեկավար Գնել ...
Կարդալ ավելին »Արբանյակ՝ անտառտնտեսությունից․ Ճապոնիան տիեզերք կուղարկի աշխարհում առաջին փայտե սարքը
Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները անտառների վերամշակմամբ զբաղվող Sumitomo Forestry կորպորացիայի հետ միասին ստեղծել են աշխարհում առաջին արբանյակը, որը պատրաստված է փայտից: Այն կոչվում է LignoSat, և նախատեսվում է SpaceX հրթիռով տիեզերք արձակել այս տարի: Արբանյակի մշակումը տևել է չորս տարի, աշխատանքներն սկսվել են 2020-ի ապրիլին։ Ինչպես տեղեկացնում է Japantimes.co.jp-ը՝ արբանյակի չափերը կազմում են մոտ 100 x 100 x 100 մմ, իսկ պատի հաստությունը՝ ...
Կարդալ ավելին »Կիբեռսպառնալիքներ ԱՊՀ երկրների համար․ Kaspersky
«Կասպերսկի» ընկերությունը ներկայացրել է 2024-ին և 2023-ի առաջին եռամսյակում «Ռուսաստանի և ԱՊՀ-ի համար սպառնալիքների լանդշաֆտը» հաշվետվությունը: Փաստաթղթում Kaspersky Cyber Threat Intelligence թիմը նկարագրել է արդիական սպառնալիքները, կազմել գրոհների մարտավարությունների, տեխնիկաների և ընթացակարգերի, ինչպես նաև կիբեռռիսկերի նվազեցման միջոցների ցանկը: Հաշվետվության հիմնական եզրակացությունները։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում հաքտիվիզմի սպառնալիքը շարունակել է թափ հավաքել։ Գրոհողներն ուշադրություն են դարձնում թույլ պաշտպանությամբ կազմակերպություններին, առանց որոշակի ճյուղի հետ կապելու՝ օգտագործելով բաց ...
Կարդալ ավելին »«Բագրատաշեն» մաքսային անցակետը գործում է բնականոն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջեւան-Դիլիջան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղով երթեւեկությունը վերականգնված է: «Բագրատաշեն»-գ. Հաղթանակ եւ Իջեւան-Դիլիջան հատվածներում երեւեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթեւեկաշերտը (միակողմանի): «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն:
Կարդալ ավելին »Նյու Դելիում ռեկորդային` 49,9 աստիճան շոգ է գրանցվել
Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանում, որի կազմի մեջ մտնում է Նյու Դելին, գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը: Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը Դելիի հյուսիս-արևմուտքում գտնվող Մանգեշպուր և Նարելա արվարձաններում գրանցել է ըստ Ցելսիուսի սանդղակի 49,9 աստիճան տաքություն: Սա ամենաբարձր ջերմաստիճանն է Հնդկաստանի մայրաքաղաքում 2022 թ. մայիսի 5-ից ի վեր, երբ այս նույն շրջանում գրանցվել էր 49,2 աստիճան տաքություն։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա երկու ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 1437-ին։ Այդ մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական են ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 հազար 696 անձ, հաշվառման է ...
Կարդալ ավելին »Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը մասնակի տուժել է հեղեղումներից
Դեբեդ գետի հեղեղումներից մասնակի տուժել է նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։ Այդ մասին armhanq.com-ին հայտնեց Ախթալայի ԼՀԿ ի գլխավոր Ճարտարագետ Դավիթ Աբգարյանը։ «Թեպետ ընկերության տարածքն առանձնապես չի տուժել, մասնակի վնասվել է պոմպակայանը, որը ջրին մոտ է եղել։ Բացի այդ, խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, քանի որ մեկուսացված ճանապարհի պատճառով աշխատակիցների մի մասը, գտնվելով գետի մյուս ափի բնակավայրերում, առայժմ չի կարողանում գործի ...
Կարդալ ավելին »«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղից հասցված վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ
Լոռու մարզի երկաթուղային գծերը մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Այդ մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, նշելով, որ բացի այդ հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր: ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26-ից անցել է հասցված վնասների չափը պարզելու և ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք․ ՆԳ փոխնախարար
2023 և 2024 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի։ Այդ մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը։ Փոխնախարարի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել։ «Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ