ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջեւան-Դիլիջան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղով երթեւեկությունը վերականգնված է:
«Բագրատաշեն»-գ. Հաղթանակ եւ Իջեւան-Դիլիջան հատվածներում երեւեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթեւեկաշերտը (միակողմանի):
«Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն: