2023 թվականին Ֆինլանդիայում ամենահայտնի մեսենջերները Meta կորպորացիայի արտադրանքներն են, Telegram-ը յոթերորդ տեղում է։ Այդ մասին հայտնում է Ֆինլանդիայի տրանսպորտի և կապի Traficom գործակալությունը, որը համապատասխան հարցում է անցկացրել տարեվերջին: 2023-ին ամեն շաբաթ Ֆինլանդիայի բնակիչների 83%-ն օգտվել է ակնթարթային հաղորդագրությունների ծառայություններից: WhatsApp-ը շաբաթական օգտագործում է օգտատերերի 81%-ը, Instagram-ը՝ 32%-ը, Facebook Messenger-ը՝ 30%-ը, Snapchat-ը՝ 12%-ը, TikTok-ը՝ 11%-ը, Signal-ը՝ 7%-ը, Telegram-ը՝ 6%-ը, iMessage-ը՝ ...
Կարդալ ավելին »Լուրեր
«Էյր Արաբիան» Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում
Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորի` «Էյր Արաբիա» (Air Arabia) ավիաընկերության հետ փոխկապակցված արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ) ՍՊԸ-ն դիմել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ընկերության և Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել: Պատճառը լուծարման փուլում գտնվող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ...
Կարդալ ավելին »Ֆիզիկական անձանց եկամտահարկի հայտարարագրի վերջնաժամկետը հուլիսի 22-ն է. ՊԵԿ-ը հիշեցնում է
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ Հայտարարագրման գործընթացը հեշտացնելու համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ պատրաստվել է ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման հետ կապված ուղեցույց, որը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքի «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» բաժնում։ ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 98 հանցանք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 24 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 9, զենքի, զինամթերքի առգրավման՝ 5, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր ...
Կարդալ ավելին »Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ Անանտ Ամբանիի և Ռադիկա Մերչանտի հարսանիքը կարժենա 320 միլիոն դոլար
Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ Մուկեշ Ամբանիի, Անանտի և Ռադհիկա Մերչանտի հարսանիքը կարժենա 320 մլն դոլար։ Հուլիսի 12-ին տեղի կունենա աշխարհի ամենահայտնի հարսանիքներից մեկը։ Սա հարստության խելագարորեն շքեղ ցուցադրություն է, որը կգրավի աշխարհի տեխնոլոգիական ղեկավարներին, ոլորտի տիտաններին, բոլիվուդյան աստղերին, փոփ աստղերին և բարձրակարգ քաղաքական գործիչներին: Հյուրերի թվում են Քիմ և Քլոե Քարդաշյանները, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Բորիս ...
Կարդալ ավելին »ՊՆ-ում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը։
Կարդալ ավելին »«Սևան ազգային պարկի» հարակից տարածքում անհայտ անձը խոհանոցի դանակով 2 անգամ հարվածել է 51-ամյա տղամարդուն
Հուլիսի 11-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից ջրի պոմպակայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով երկու անգամ ...
Կարդալ ավելին »Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Բաքվի Սաբունչու շրջանային դատարանը հուլիսի 12-ին, շինծու մեղադրանքների հիման վրա, 2023 թվականին Աղավնո գյուղի հատվածում ձերբակալված ԼՂ բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ըստ դատավճռի՝ Ռաշիդ Բեգլարյանն ազատազրկման առաջին 5 տարին պետք է կրի ազատազրկում՝ բանտում, իսկ 10 տարին` խիստ ռեժիմի գաղութում։ Բեգլարյանին առաջադրվել էին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 112 (ազատությունից զրկում ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը վերահսկողություն կսահմանի սոցցանցերում 1000-ից ավելի լսարան ունեցող ռուսների նկատմամբ
Սոցցանցերում օրական ավելի քան հազար մարդ լսարան ունեցող ռուսներից կպահանջվի իրենց մասին տեղեկություն փոխանցել Ռոսկոմնադզորին։ Համապատասխան առաջարկն այժմ ուսումնասիրվում է գերատեսչության կողմից։ «Նախաձեռնության համաձայն՝ նման օգտատերերից պահանջվում է Ռոսկոմնադզորին տրամադրել իր լրիվ անվանումը և կոնտակտային տվյալները՝ օրինականորեն կարևոր տեղեկություններ ուղարկելու համար: Սա գրանցում չէ դեպարտամենտում, այլ ծանուցում կարգավորող մարմնին, որ հաշվի սեփականատերը տեղեկատվություն է տարածում»,- ՏԱՍՍ-ին պարզաբանել է Ռոսկոմնադզորը: Միևնույն ...
Կարդալ ավելին »ՆԳ նախարարը Սյունիքում խորհրդակցություններ է անցկացրել ոստիկանների և փրկարարների հետ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։ Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ