Meta-ի ակնթարթային sms-ներն ամենապահանջվածն են

2023 թվականին Ֆինլանդիայում ամենահայտնի մեսենջերները Meta կորպորացիայի արտադրանքներն են, Telegram-ը յոթերորդ տեղում է։ Այդ մասին հայտնում է Ֆինլանդիայի տրանսպորտի և կապի Traficom գործակալությունը, որը համապատասխան հարցում է անցկացրել տարեվերջին:

2023-ին ամեն շաբաթ Ֆինլանդիայի բնակիչների 83%-ն օգտվել է ակնթարթային հաղորդագրությունների ծառայություններից:

WhatsApp-ը շաբաթական օգտագործում է օգտատերերի 81%-ը, Instagram-ը՝ 32%-ը, Facebook Messenger-ը՝ 30%-ը, Snapchat-ը՝ 12%-ը, TikTok-ը՝ 11%-ը, Signal-ը՝ 7%-ը, Telegram-ը՝ 6%-ը, iMessage-ը՝ 4%-ը:

Գործակալությունը նաև նշում է, որ 2014-2023 թվականներին սպառողների կողմից ուղարկված տեքստային հաղորդագրությունների թիվը նվազել է 72%-ով։ Միևնույն ժամանակ, ակնթարթային հաղորդագրությունների հավելվածների շաբաթական օգտագործումը 30%-ից հասել է ավելի քան 80%-ի:

ajax-loader