Մեկ օրում բացահայտվել է 98 հանցանք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 24 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 9, զենքի, զինամթերքի առգրավման՝ 5, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելու, սառը զենք կրելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, փաստաթղթեր կեղծելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, թմրամիջոցի մաքսանենգության, պետական սահմանն ապօրինի հատելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 24 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ajax-loader