Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին արտահանման ծավալներով աշխարհում ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Չինաստանը։ Նախորդ տարի այդ երկրի առևտրային պրոֆիցիտը (արտահանման դրական տարբերությունը ներկրման նկատմամբ) կազմել է 594 միլիարդ դոլար։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիան (245.3 մլրդ), որին հաջորդում է Իռլանդիան (178 մլրդ)։ Առաջին տասնյակն ամբողջացնում են Սինգապուրը (155 մլրդ), Շվեյցարիան (131 մլրդ), Սաուդյան Արաբիան (127 մլրդ), Ռուսաստանը (121 մլրդ), ...
Կարդալ ավելին »Լուրեր
OpenAI-ը գործակցում է ատոմային ռումբի լաբորատորիայի հետ
OpenAI-ը հայտարարեց Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի (LANL) հետ համագործակցության մասին՝ ուսումնասիրելու AI-ի օգտագործումը կենսաբանական հետազոտություններում: Սպիտակ տան վերջին գործադիր հրամանը ազգային լաբորատորիաներին հանձնարարել է գնահատել արհեստական բանականության առաջադեմ մոդելների հնարավորությունները: OpenAI-ը նշել է, որ արհեստական ինտելեկտը կարող է մեծապես նպաստել գիտության զարգացմանը։ Նախաձեռնության շրջանակներում փորձագետները կուսումնասիրեն GPT-4o-ի օգտագործումը ֆիզիկական լաբորատոր միջավայրում առաջադրանքներ կատարելու համար՝ օգտագործելով մուլտիմոդալ հնարավորություններ, ինչպիսիք են տեսողությունը ...
Կարդալ ավելին »ԶԻՆԱՊԱՀ օրենքում փոփոխություն է կատարվել
Կարևորելով ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների առաջարկությունները և կարծիքը, ինչպես նաև փորձելով սատար կանգնել և բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար՝ ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը, համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ, մշակել է ԶԻՆԱՊԱԸ կարգավորող օրենքի փոփոխության նախագիծ։ Համաձայն այդ նախաձեռնության՝ ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոփոխվել ...
Կարդալ ավելին »Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Երևանում հուլիսի 16-17-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Մարզերում հուլիսի16-17-ն առանձին շրջաններում, հուլիսի 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում ...
Կարդալ ավելին »Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ հայց ներկայացնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Այդ մասին ճեպազրույցում տեղեկացրել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։ «Վրաստանի նախագահը հայցով դիմում է Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին՝ այսպես կոչված ռուսական օրենքին։ Հիշյալ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը»,- ասել է նա։
Կարդալ ավելին »Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հուլիսի 15-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։ Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության ...
Կարդալ ավելին »Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար
Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2:00-ին Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ: «Օպելի» տեսանելի հատվածում եղել է ...
Կարդալ ավելին »Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։ Ըստ հուշագրի՝ Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը շուրջ 500 հազար եվրո է տրամդրել՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժած 1000, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 հոգու սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու նպատակով: Պետքարտուղարի խոսքով՝ փոխգործակցությունն ուշացած է սակայն ...
Կարդալ ավելին »Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։ «Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն ացակետում է, համապատասխան ձևակերպումներն են ...
Կարդալ ավելին »Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել են արտաքին գովազդի վահանակները (վիդեո)
Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել են արտաքին գովազդի մեծ վահանակները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ