Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։

«Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն ացակետում է, համապատասխան ձևակերպումներն են արվում», – ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ մոտավորապես նույնքան էլ գտնվում են դեպի ՌԴ ուղղությամբ` տարբեր հատվածներում։

Կցորդը հիշեցրեց, որ ամեն օր Վերին Լարսում մաքսազերծում է անցնում շուրջ 150 հայկական բեռնատար։ Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողներն անցնում են 2-3 օրում։

ajax-loader