Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2:00-ին Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ:
«Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: