Լուրեր

Այնպես ենք անում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ընդհանրապես փոշի դուրս չգա․ Վարդան Ջհանյան

Հանքարդյունաբերության ոլորտը կարևորագույններից է հանրապետությունում, այն ունի հզոր ներուժ, որը պետք է օգտագործել։ Այդ մասին Քաջարանի բացահանքում՝ Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ «Հանքագործների և մետալուրգների օրը տոն է ոչ միայն մեր բնագավառի աշխատակիցների, այլև ամբողջ հասարակության համար։ Հանքարդյունաբերությամբ մենք ապահովում ենք պետության տնտեսական աճը ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվում է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-26, /Մ-4/ — Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի) — /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ6+300 հատվածը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Նորոգվող 6.3կմ երկարությամբ ճանապարհի առաջին 3.8կմ հատվածում տեղադրվել է հարթեցնող շերտ և 5սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ աշխատանքներ են տարվում այլ տեղամասերում։ Հեռացվել է գոյություն ունեցող ճանապարհային ծածկը‚ կատարվել է հողային հանույթ‚ լիցք‚ տեղադրվել է ավազակոպճային շերտը։ Կառուցվել են մուտքերն ու ...

Կարդալ ավելին »

Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող 6 աշակերտներից 4-ը սովորում են Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում, 2-ը՝ «Քվանտ» վարժարանում: Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի ...

Կարդալ ավելին »

Ծառերը վնասելն ամենավատ հանցագործություններից է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին, երբ ինչ-որ մեկը նյութ է լցրել ծառերի տակ։ Նրա խոսքով, մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ նման արարքները ենթադրում են քրեական պատասխանատվություն.  «Եթե խոսքը գնում է այն ծառատեսակներին վնաս տալու մասին, որ Մաշտոցի պողոտան են գեղեցկացնում, ամենավատ հանցագործություններից մեկն է, որ կարող է մարդու մտքով անցնել։ Երևանցիներին կոչ եմ ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում կայացել է «Համազնավուր» ֆոլկ համերգը

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Դիլիջանի մարզադպրոցի բացօթյա հարթակում այսօր տեղի է ունեցել «Համազնավուր» խորագրով ֆոլկ համերգը։ Համերգին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել հրավիրված երգիչներ Գոռ Սուջյանը, Սյուզի Մելքոնյանը, Սեդա Սեյրանյանը, Ինգա Արշակյանը և Քերոբ Հովելյանը` Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ: Ունկնդրին ներկայացվել են հանրահայտ ...

Կարդալ ավելին »

Անվտանգ աշխատանք և նոր ձեռքբերումներ․ Արամ Բաղդասարյանը՝ Հանքագործի և մետալուրգի տոնի առթիվ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ, ՀԱՊՀ Լեռնային գործ և շրջական միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Բաղդասարյանը շնորհավորել է Հանքագործի և մետալուրգի տոնը։ Շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշված է․ «Գեոէկոնոմիկա ՓԲԸ-ի ամբողջ կոլեկտիվի անունից շնորհավորում եմ հանքագործներին և մետալուրգերին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ անվտանգ աշխատանք և նոր ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում»։

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից է․ Գնել Սանոսյան

Բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից մեկը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ շնորհավորելով Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Նախարարի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ մեջբերում ենք ստորև․ «Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական ...

Կարդալ ավելին »

Պարգևներ, հաճելի ժամանց․ Հանքագործի և մետալուրգի օրը՝ «Թեղուտ»-ում

«Թեղուտ» ՓԲԸ-ում Հանքագործի և մետալուրգի օրը նշել են տոնական միջոցառումներով։ Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն հանդիսավոր պայմաններում պարգևատրել է աշխատակիցներին։ Ղեկավարվելով «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ն հրամանով հաստատված «Ընկերության զարգացման գործում հատուկ ներդրում ունենալու համար «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցների խրախուսման մասին» HR-PR-04 Կարգով և հիմք ընդունելով Ընկերության 2022-2023 թվականների արտադրատնտեսական գործունեության ադյունքները պարգևատրվեցին հետևյալ աշխատակիցները․ 1. ...

Կարդալ ավելին »

Պոլիտեխնիկի պատմական սիմվոլներից 1-ին մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բուհի 1-ին մասնաշենքի լուսանկարը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ: «Պոլիտեխնիկի պատմական սիմվոլներից հերթական` 1-ի մասնաշենքը, գեղարվեստական նոր լուսավորմամբ: Կրթությունը մշակույթ է…»,- գրել է նա՝ հավելելով, որ մասնաշենքի ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որը իրավաժառանգորդն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, հիմնադրվել է 1933 թ.-ին։

Կարդալ ավելին »
ajax-loader