Լուրեր

Կադաստրի մի շարք գործարքներ՝ էլեկտրոնային ձևով․ քաղաքացիների գործը հեշտացվել է

Նախատեսված է, որ 2024-ից ՏԻՄ-երի, նոտարների կողմից տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման փաստաթղթերը կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այդ մասին այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը: Նրա խոսքով, այս փոփոխությունների արդյունքում այլեւս անհրաժեշտություն չի լինի, որ քաղաքացիները եւս մեկ անգամ այցելեն այդ մարմիններ փաստաթղթերը թղթային տարբերակով ...

Կարդալ ավելին »

Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան: Փոքրիկին անվանել են Լեո: Ունի 3350 գրամ քաշ և 50 սմ հասակ։ Նորածինն ունի 6 եղբայր և երկու քույր։

Կարդալ ավելին »

Hello World․ Փարիզ-2024-ի օլիմպիական երգը (տեսանյութ)

Ամերիկացի երգիչներ Գվեն Ստեֆանիի եւ Անդերսոն Պաակի կատարմամբ ներկայացվել է Փարիզի Օլիմպիական խաղերի երգը։ Այն կոչվում է Hello World։ Փարիզի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։ Առաջին անգամ Խաղերի բացումը չի անցկացվի ստադիոնում։ Մարզիկների շքերթը նավակների վրա կլինի Սենա գետում։

Կարդալ ավելին »

Նիդեռլանդներում առգրավվել է երկրի պատմության մեջ մետամֆետամինի ամենամեծ խմբաքանակը

Նիդեռլանդների մաքսավորները առգրավել են 3,2 տոննա կշռող և ավելի քան 22 միլիոն եվրո արժողությամբ մետամֆետամինի խմբաքանակ, որը համարվում է ամենամեծը երկրի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդների դաշնային դատախազությունը։ Մաքսավորները մարտի սկզբին Ռոտերդամի նավահանգստում թմրանյութի խմբաքանակ են հայտնաբերել՝ Մեքսիկայից ժամանած բեռների մեջ, որը նախատեսված է եղել երկրի հարավում գտնվող Դեն Հաթ գյուղում գտնվող ընկերության համար: «Այն փաստը, որ այս ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթի» ներդրումային ծրագրերին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է: «Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների ...

Կարդալ ավելին »

Սահմանամերձ գյուղերում բնակարանային ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն։  Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատված է 1797 հայտ, որոնցից միայն 1517-ը՝ 2024 թվականին (նախատեսված էր 2024-ին՝ 560 շահառուի համար)։ «Ծրագրի շրջանակում գործընկեր ...

Կարդալ ավելին »

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

Հայաստանի պատմության թանգարանի դրամի սրահում տրվեց Freedom Broker Armenia-ի  կրթական նախաձեռնության՝ Freedom Academy-ի մեկնարկը։ Այս հարթակն  ուղղված է Հայաստանի բնակչության ընդհանուր ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Հարթակի նպատակն է հանրահռչակել ոլորտին առնչվող գիտելիքները և չեզոքացնել ներդրումների մասին առասպելները։ Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանն արարողության ընթացքում ողջունեց մասնակիցներին՝ առանձնահատուկ կարևորելով, որ միջոցառումն անցկացվում է այս խորհրդանշական սրահում։ Նա շեշտեց, որ ...

Կարդալ ավելին »

Վարչապետն այցելել է «Զվարթնոց» արգելոց-թանգարան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Նիկոլ Փաշինյանն այցի մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:  Արգելոց-թանգարանում իրականցվել են շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ:  Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ: Ընթացքի մեջ են նաեւ «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները:

Կարդալ ավելին »

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ պատգամավորների հանդիպում՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ ի դեմս Թենգիզ Շարմանաշվիլիի, Անտոն Օբոլաշվիլիի և Սամվել Մանուկյանի, հայ գործընկերների հետ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ ...

Կարդալ ավելին »

Իրաքում հրթիռակոծել են ամերիկյան ավիաբազան

Իրաքի արևմտյան Անբարի նահանգում հրթիռակոծության է ենթարկվել Այն ալ Ասադ ավիաբազան, որն օգտագործվում է միջազգային կոալիցիայի զորքերի կողմից։ Այդ մասին հայտնել է Shafaq News լրատվական հարթակի աղբյուրը։ Անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է առնվազն երկու հրթիռ, դրանց տեսակն անհայտ է։ Անվտանգության ուժերը գործողություն են սկսել՝ պարզելու այն շրջանը, որտեղից արձակվել են հրթիռները։  «Սպուտնիկ» գործակալության միջազգային ծառայության հետ զրույցում ...

Կարդալ ավելին »
ajax-loader