Լուրեր

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4%-ով

2024թ. հունվար-հունիս ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.4%-ով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։ Այսպես, հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18.2%-ով, շինարարությունն աճել է 15.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 22.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.0%-ով, ...

Կարդալ ավելին »

Նոր գործառույթ՝ WhatsApp-ի AI Studio-ում

WhatsApp-ի մշակողները մեսենջերի բետա տարբերակում ավելացրել են AI Studio-ում Meta AI արհեստական բանականության հիման վրա անհատականացված չատբոտեր ստեղծելու հնարավորություն։ Այդ մասին հայտնում է WABetaInfo կայքը։ Նորամուծությունը նկատվել է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.24.15.10 համարի ներքո։ Դատելով աղբյուրի կողմից հրապարակված էկրանակադրից՝ փորձարկողները կարող են փորձել AI Studio-ն և անհատականացված չատբոտերի բազմազանությունը ցանկացած կոնկրետ առաջադրանքի համար։ Մեսենջերի AI ​​Studio բաժինն ունի արհեստական ...

Կարդալ ավելին »

Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 724 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2024թ․-ի մայիսի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 723,644 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5․37%-ով։ Պարտավորությունները կազմել են 330,656 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1․25%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 392,988 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11․66%-ով։ Չբաշխված շահույթը կազմել է 12,309 մլն դրամ։ 2023 ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի արդյունաբերական աճի տեմպը կրկնապատկվել է

Ռուսաստանում արդյունաբերական արտադրությունը 2024 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4%-ով, հայտնել է «Ռոսստատը»։ 2023-ի առաջին կիսամյակում ցուցանիշը ևս աճ է գրանցել, բայց ավելի զուսպ՝ 2.1%-ով ։ Արդյունաբերական արտադրությունը ցույց է տալիս շարունակական դրական դինամիկա 2023 թվականի մարտից ի վեր։ Ամսական արտահայտությամբ աճի առավելագույն տեմպերը գրանցվել են 2024 թվականի փետրվարին (տարեկան արտահայտությամբ +8.5%), նվազագույնը՝ այս ...

Կարդալ ավելին »

Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 124 հանցանք. գրանցվել է 9 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 12 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 36, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության՝ 6-ական, 4 շենքերի ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում։  Այդ մասին Լաքոթը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ես պատիվ և հաճույք կունենամ ներկայացնելու Ֆրանսիան Հունգարիայում։ Շնորհակալ եմ մեր բարձրագույն իշխանություններին այս նշանակման միջոցով իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար», – նշել է դեսպանն իր գրառման մեջ։ Ջոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է ...

Կարդալ ավելին »

Երևանի քննչական վարչության 10 ստորաբաժանումների տրամադրվել են էլեկտրամոբիլներ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է իր ձևավորման 10–ամյակի հոբելյանական, հանդիսավոր միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Կոմիտեի ամբողջ ղեկավար կազմը հուլիսի 26-ին այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ։  Տոնական միջոցառումներին միացել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարները։  Ինչպես տեղեկանում еня Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել ...

Կարդալ ավելին »

Վլադիմիր Հակոբյանը՝ շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն (2006, 2008 և 2012), աշխարհի 8-րդ թիմային առաջնության հաղթող (2011) Վլադիմիր Հակոբյանը նվաճել է Սենթ Լուիսում անցկացված շախմատի ԱՄՆ վետերանների առաջնության չեմպիոնի կոչումը։ 52-ամյա գրոսմայստերը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Մելիքսեթ Խաչիյանը 4 միավորով գրավել է 6-րդ տեղը։

Կարդալ ավելին »

Կադաստրի մի շարք գործարքներ՝ էլեկտրոնային ձևով․ քաղաքացիների գործը հեշտացվել է

Նախատեսված է, որ 2024-ից ՏԻՄ-երի, նոտարների կողմից տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման փաստաթղթերը կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այդ մասին այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը: Նրա խոսքով, այս փոփոխությունների արդյունքում այլեւս անհրաժեշտություն չի լինի, որ քաղաքացիները եւս մեկ անգամ այցելեն այդ մարմիններ փաստաթղթերը թղթային տարբերակով ...

Կարդալ ավելին »
ajax-loader