Լուրեր

Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 720-ըч երեք վագոնանի, 1214-ըч երկու վագոնանի և 1028-ըч մեկ վագոնանի։ Կատարողականըч 100,2%։

Կարդալ ավելին »

Բաբաջանյան փողոցում 54-ամյա տղամարդը 29-ամյա կնոջը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել

Հուլիսի 27-ի գիշերը՝ ժամը 22.07-ին, «Աստղիկ» բժշկական կենրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կտրած-ծակած վերքերով՝ 29-ամյա կին և ձեռքի կտրած-ծակած վնասվածքով՝ 58-ամյա տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 22.40-ին հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև 54-ամյա տղամարդու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բաբաջանյան ...

Կարդալ ավելին »

Աղբատարների վարորդների պակաս կա, մաքուր աշխատավարձը՝ 280 000 դրամ. Կատվալյան

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերությունում վարորդների թափուր հաստիքներ կան, այդ պատճառով էլ աղբատար մեքենաները քիչ են երթուղի դուրս գալիս։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։ Նոր ձեռք բերված տեխնիկան արդեն աշխատանքի է անցել, այդ պատճառով էլ վարորդների պակաս է առաջացել։ «Մենք ունենք թափուր հաստիքներ 280 հազար մաքուր աշխատավարձով: Գիշերային եւ ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ գնահատելու ազատազրկված օտարերկրացիների պայմանները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 23-ին հերթական այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նպատակն էր գնահատել ազատությունից զրկված օտարերկրացի անձանց կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ քննարկումներ են իրականացվել ՔԿՀ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու նրանց մարտահրավերներն ու մտահոգությունները։ Ըստ ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տվյալների՝ հուլիսի 23-ի դրությամբ ՔԿՀ-ում պահվում էր 180 օտարերկրացի, այդ թվում՝ ապաստան հայցողներ։ Արձանագրվել ...

Կարդալ ավելին »

Երևանի գլխավոր հատակագիծը պետք է թվայնացնել, որ սեպտեմբերին ընդունենք. Ավինյան

Երեւանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները ավարտված են, շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննության են. առաջիկայում կունենանք նաեւ հանրային լսում, որից հետո ամփոփելով փաթեթը կներկայացնենք քաղաքաշինության կոմիտե: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց տրամաբանված ժամանակացույց ներկայացնել. «Եկեք այնպես պլանավորենք մեր աշխատանքները, որ սեպտեմբերին Երեւանի ավագանու առաջին մեր նիստին ավագանու ...

Կարդալ ավելին »

Brent տեսակի նավթը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց կազմելով շուրջ 81,45 դոլար

Երկուշաբթի նավթի գներն աճում են Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն անցած կիրակի մի շարք հարձակումներ են իրականացրել հարավային Լիբանանի վրա և ռմբակոծել չորս քաղաքներ, լիբանանյան լրատվամիջոցներին վկայակոչելով՝ հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը։ The Jerusalem Post պարբերականը, վկայակոչելով լիբանանյան աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը թիրախների զանգվածային հրետանային ռմբակոծություններ են իրականացրել Լիբանանի տարբեր շրջաններում։ Հարձակումները պատասխանն ...

Կարդալ ավելին »

Քաղաքը բոլոր հին ավտոմեքենաների կմախքներից պետք է մաքրենք. Տիգրան Ավինյան

Երեւանի տարածքում Երեւանի ավագանու որոշմամբ հաստատված հավելվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել վարչական շրջանների ղեկավարներին, վերջիններս իրենց հերթին համապատասխան ծանուցագրեր են ոուղարկել անշարժ գույքի սեփականատերերին կամ այն օգտագործող անձանց՝ իրենց հարակից տարածքում պարտադիր բարեկարգման, այդ թվում ոչ պիտանի տրանսպորտային միջոցների, հենակմախքների եւ այլ իրերի  տեղափոխման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական ...

Կարդալ ավելին »

ԷԿՈ ծրագրով ծնված 159 երեխաներից 28-ը եղել են զոհված զինծառայողի քույր կամ եղբայր

2023 թվականին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնության ծրագրով ծնված 159 երեխաներից 28-ը եղել են զոհված զինծառայողների քույրեր եւ եղբայրներ, իսկ 2024-ին հունվար-հուլիսին 271 երեխայից 16-ն են զոհված զինծառայողների քույրեր ու եղբայրներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, «Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության ...

Կարդալ ավելին »

Պետք է խզենք պայմանագրերը, եթե այգիների վարձակալների հետ համաձայնության չենք գալիս. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքում տարբեր այգիներում, կանաչ զանգվածներում  տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներով եղել են խնդրահարույց: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այդ այգիներն այն տեսքի ու նշանակության չեն բերվել, ինչը եղել է իրենց հիմնադրման օրվանից:  Պետք է պոտենցիալ գործող ու նոր վարձակալների հետ բացենք նոր խոսակցություն, որ այդ այգիները, բացի իրենց բիզնես նպատակներից, նաև մարդկանց ...

Կարդալ ավելին »

Լարսով անցնելու սպասող մոտ 3000 բեռնատարից ավելի քան 800-ը հայկական պետհամարանիշներով է

Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում ռուս-վրացական սահմանը հատելուն սպասող բեռնատարների հերթը կազմում է ավելի քան 2700 ավտոմեքենա։ Դրա մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։ Հուլիսի 29-ի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է 2734 բեռնատար։ Դրանցից 847-ը հայկական համարանիշներով են։ Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Վերին Լարսի անցակետով երթևեկությունն արգելվել էր սելավահոսքի պատճառով, ավելի ուշ ճանապարհը բացվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader