Պետք է խզենք պայմանագրերը, եթե այգիների վարձակալների հետ համաձայնության չենք գալիս. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքում տարբեր այգիներում, կանաչ զանգվածներում  տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներով եղել են խնդրահարույց: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այդ այգիներն այն տեսքի ու նշանակության չեն բերվել, ինչը եղել է իրենց հիմնադրման օրվանից:  Պետք է պոտենցիալ գործող ու նոր վարձակալների հետ բացենք նոր խոսակցություն, որ այդ այգիները, բացի իրենց բիզնես նպատակներից, նաև մարդկանց համար զբոսնելու վայրեր են:

Մենք ինքներս կարող ենք առաջարկել նոր նախագծեր գործող վարձակալներին ու եթե չենք կարողանում համաձայնության գալ, խզենք պայմանագրերը, նոր մրցույթներ հայտարարենք: Մենք դեմ չենք նոր տրամաբանությամբ այդ այգիները տալ վարձակալության, բայց պայմանով, որ նախագծերը կամ մեզ հետ պետք է համաձայնեցվեն, կամ էլ մեր կողմից պետք է ներկայացվեն»,- ասաց Տիգրան Ավինյանը:

ajax-loader