Պալեոլիթի վաղ փուլերին վերաբերող բացառիկ բազալտե չոպերը հայտնաբերվել են Տավուշի մարզում գտնվող «Հաղթանակ-3» բացօթյա հնավայրից և թվագրվում են մեզանից 1․8-1․6 մլն տարի առաջ ժամանակահատվածով: Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Անի Ադիգյոզալյանը նշեց, որ այն իր հնությամբ ու նշանակությամբ դասվում է Եվրասիայի համաժամանակյա դասական նմուշների շարքին: «Գործիքը գտնվել է ստորին պալեոլիթի քարի մշակման «գլաքարային» ավանդույթի կամ այսպես ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ասիական ինդեքսներ․1-08-24
Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.49%-ով և կազմել 39101.82 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.45%-ով և կազմել 2794.26 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 2.06%-ով և կազմել 2938.75 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 2.01%-ով և կազմել 17344.60 կետ:
Կարդալ ավելին »Սպասված ու կարևոր․ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսի վերահրատարակումը՝ մասնագետների գնահատմամբ․ ejc
Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս է տեսել «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը, գրում է ejc– ը։ Գերակա համարվող հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտական հանդեսի վերահրատարակումը փորձագետների գնահատմամբ պահանջված էր։ Վերահրատարկված առաջին հանդեսում ամփոփված են ոլորտի ներկայի ու ապագայի նկատմամբ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի, ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև գիտության ու կրթության ոլորտի ճանաչված մասնագետների տեսակետներն ու գնահատականները, ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը հայտնել է 4 զինվորի մահվան մասին
Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանական բանակի չորս զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։ Նախնական վարկածով՝ նրանք մահացել են հուլիսի 30-ին թունավորվելով ծծմբային ջերմային աղբյուրներում լողալիս։
Կարդալ ավելին »412 մլն դրամի հափշտակություն և 757 մլն դրամի հափշտակության փորձ՝ ինտենսիվ այգիների ծրագրով.12 մեղադրյալ կա
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի տարածքով անցնող նոր երթուղու ստեղծմամբ Միջին Ասիայի երկրներն ավելի քիչ կախվածություն կունենան ՌԴ-ից և Չինաստանից. Ջեյմս Օ՛Բրայեն
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի դիտարկմամբ՝ եթե հաջողվի բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա Միջին Ասիայի երկրներն շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի լայն մուտք կունենան համաշխարհային շուկաներ։ Այդ մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ...
Կարդալ ավելին »Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի
Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի: Այդ մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 90 զոհի մասին։ Բազմաթիվ բնակիչներ դեռ անհետ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 500-600 մարդ։ Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են նահանգում տեղացող հորդառատ անձրևները։ Կերալայում հուլիսի 31-ը հայտարարվել է ...
Կարդալ ավելին »Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի խորհրդականը հանդիպել են ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ HoM and the Political Advisor of EUSR met with ...
Կարդալ ավելին »Ընտանիքի մահվան պատճառ դարձած վթարի մեղավորը լքել է ՀՀ տարածքը. մեքենայում հայտնաբերվել է թմրանյութ
Գյումրի-Վանաձոր ճանապարհին ընտանիքի երեք անդամների կյանք խլած ավտովթարի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ հայտարարվել է հետախուզում: «Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ «BMW X3 3.01» մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ...
Կարդալ ավելին »Երևանի Մոլդովական փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոլդովական փողոցում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Մոլդովական փողոց հ.9/12 հասցեից մինչև Մոլդովական փողոց – Գայի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ