Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
HoM and the Political Advisor of EUSR met with Col Edgar Hunanyan, Commander of the🇦🇲Border Guard Troops of the National Security Service. The discussion focused on enhancing cooperation between the parties. EUMA congratulated Col Hunanyan also on his recent promotion! pic.twitter.com/EHvSC7H66I
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) July 30, 2024
«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը հանդիպել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանին։
Քննարկվել է կողմերի միջև համագործակցության ընդլայնման հարցը», – նշված է գրառման մեջ։
Հաղորդվում է նաև, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գնդապետ Էդգար Հունանյանին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։