Երևանի Մոլդովական փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոլդովական փողոցում:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Մոլդովական փողոց հ.9/12 հասցեից մինչև Մոլդովական փողոց – Գայի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

ajax-loader