Լուրեր

412 մլն դրամի հափշտակություն և 757 մլն դրամի հափշտակության փորձ՝ ինտենսիվ այգիների ծրագրով.12 մեղադրյալ կա

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի տարածքով անցնող նոր երթուղու ստեղծմամբ Միջին Ասիայի երկրներն ավելի քիչ կախվածություն կունենան ՌԴ-ից և Չինաստանից. Ջեյմս Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի դիտարկմամբ՝ եթե հաջողվի բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա Միջին Ասիայի երկրներն շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի լայն մուտք կունենան համաշխարհային շուկաներ։ Այդ մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի

Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի: Այդ մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։  Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 90 զոհի մասին։  Բազմաթիվ բնակիչներ դեռ անհետ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 500-600 մարդ։ Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են նահանգում տեղացող հորդառատ անձրևները։  Կերալայում հուլիսի 31-ը հայտարարվել է ...

Կարդալ ավելին »

Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի խորհրդականը հանդիպել են ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։  Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ HoM and the Political Advisor of EUSR met with ...

Կարդալ ավելին »

Ընտանիքի մահվան պատճառ դարձած վթարի մեղավորը լքել է ՀՀ տարածքը. մեքենայում հայտնաբերվել է թմրանյութ

Գյումրի-Վանաձոր ճանապարհին ընտանիքի երեք անդամների կյանք խլած ավտովթարի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ հայտարարվել է հետախուզում:  «Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ «BMW X3 3.01» մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ...

Կարդալ ավելին »

Երևանի Մոլդովական փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոլդովական փողոցում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Մոլդովական փողոց հ.9/12 հասցեից մինչև Մոլդովական փողոց – Գայի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

Կարդալ ավելին »

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 79,25 դոլար

Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,53 դոլարով (0,66%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 79,25 դոլարի: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում էժանացել են 0,45 դոլարով (0,55%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 75,39 դոլարի։

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 31-07-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.40%-ով և կազմել 2416.00 դոլար, արծաթի գինն աճել է 2.72%-ով և կազմել 28.75 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.79%-ով և կազմել 976.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 31-07-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 40743.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 5436.44 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.28%-ով և կազմել 17147.42 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 31-07-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 18411.18 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 7474.94 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 8274.41 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.57%-ով և կազմել 1074.56 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader