Լուրեր

Պետական պարտատոմսերի աճուրդ՝ 35 մլրդ դրամ ծավալով

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 35 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 42․1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.4446%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.40% է: «Սա վկայում է ...

Կարդալ ավելին »

FINTECH360-ում արտոնյալ գրանցումը կգործի մինչեւ մարտի 15-ը

2025 թվականի ապրիլին Երեւանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովը կմեկտեղի ավելի քան 200 մասնակցի, այդ թվում՝ բանկային եւ վճարային ոլորտների առաջատար փորձագետների, ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների, ֆինտեխ ստարտափների: Նրանք կքննարկեն թվային փոխակերպման եւ բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձը։ Համաժողովը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 16-19-ը Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի եւ KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։ ...

Կարդալ ավելին »

Բնակարանների գները՝ Երևանում

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի հունվարի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հոկտեմբերին կազմել է 901,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․1% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 636,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․17% աճ։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 482,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ...

Կարդալ ավելին »

Փետրվարին Հայաստան է այցելել 117 հազար 372 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Ըստ հրապարակված տվյալների՝ 2025 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 117 հազար 372 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա փետրվարին զբոսաշրջիկների թիվը կազմել էր 127 հազար 241։ Համաձայն վիճակագրության՝ 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ այցելել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Կարդալ ավելին »

Microsoft-ը կմրցի OpenAI-ի և DeepSeek-ի հետ

Microsoft-ը կառուցել է իր սեփական խոշոր լեզվական մոդելները, որոնք ծրագրային ապահովման հսկայի կարծիքով կարող են մրցակցել ոլորտի առաջատարների, այդ թվում՝ OpenAI-ի մոդելների հետ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին։ Microsoft-ի AI մոդելները վերջերս փորձարկվել են և պարզվել է, որ մրցունակ են ժամանակակից մոդելների հետ, ներառյալ OpenAI-ի և Anthropic-ի մոդելները: Հաղորդվում է, որ Microsoft-ի AI ալգորիթմները, որոնք մշակվում են ...

Կարդալ ավելին »

elections.mia.gov.am․ ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․

Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ...

Կարդալ ավելին »

AMX․ փետրվարի բորսայական ամփոփ տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի փետրվար ամսվա տվյալները։ Հայաստանի ֆոնդային բորսայում  փետրվարին առաջնային աճուրդի հարթակում տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 48․5 մլրդ ՀՀ դրամ, իսկ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ ավելի քան 1․05 մլրդ ՀՀ դրամի: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է մոտ 10․3 մլրդ ՀՀ դրամ։ Առևտրի ...

Կարդալ ավելին »

Դիլիջանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս մոտ 4 խմ: «ՈՒԱԶ»-ի 20-ամյա ...

Կարդալ ավելին »

ԱԶԲ-ն 89,47 մլն եվրո է տրամադրել ՀՀ-ին մեկ տարում

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ամփոփել է 2024 թվականին Հայաստանում իրականացրած ծրագրերը: 2024 թվականին ԱԶԲ-ն շարունակաբար աջակցել է մի շարք կարեւոր ծրագրերի եւ նախագծերի՝ իրականացրելով ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ եւ նոր նախաձեռնություններ: Որպես Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի Կլիմայական բանկ՝ ԱԶԲ-ն առաջնահերթություն է տալիս կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներին: ԱԶԲ-ն կազմակերպել է կլիմայի վերաբերյալ վերապատրաստումներ առանցքային լրատվամիջոցների համար եւ ռազմավարական երկխոսություն վարել ...

Կարդալ ավելին »

Բազմաբնակարան շենքերում առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 1028

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,028: 2025թ.-ի հունվարին Երևանում իրականացվել է 772 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 75.1%-ը: Կոտայքում իրականացվել է 64 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 6.2%-ը: Շիրակում՝ 44 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4.3%: Լոռիում՝ 42 առքուվաճառքի գործարք, որը ...

Կարդալ ավելին »
ajax-loader