Փետրվարին Հայաստան է այցելել 117 հազար 372 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Ըստ հրապարակված տվյալների՝ 2025 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 117 հազար 372 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա փետրվարին զբոսաշրջիկների թիվը կազմել էր 127 հազար 241։

Համաձայն վիճակագրության՝ 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ այցելել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

ajax-loader