Բազմաբնակարան շենքերում առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 1028

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,028:

2025թ.-ի հունվարին Երևանում իրականացվել է 772 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 75.1%-ը:

Կոտայքում իրականացվել է 64 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 6.2%-ը:

Շիրակում՝ 44 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4.3%:

Լոռիում՝ 42 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․1%:

Սյունիքում՝ 26 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․4%-ը:

Արմավիրում իրականացվել է 24 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2.3%-ը:

Արարատում իրականացվել է 15 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․5%-ը:

Տավուշում՝ 14 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․4%:

Գեղարքունիքում՝ 11 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․1%:

Արագածատնում իրականացվել է 11 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1.1%-ը:

Վայոց Ձորում՝ 5 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․5%:

ajax-loader