Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Կարդալ ավելին »Լուրեր
Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարար
Բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով նաև Մերձավանի դպրոցում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: «Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ...
Կարդալ ավելին »ԱԺ նախագահը Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց խնդրին
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ն անդրադարձել է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ ընդգծելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք 3 շարժական գույք 1 տրանսպորտային միջոցի շուկայական ...
Կարդալ ավելին »Երևանում հոսանքազրկումները չեն առնչվում ԲԷՑ-ին պատկանող ենթակառուցվածքներին
Երևանում մայիսի 13-ին տեղի ունեցած հոսանքազրկումները բացարձակապես չեն առնչվում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը (ԲԷՑ) պատկանող ենթակառուցվածքներին՝ էլեկտրահաղորդման գծերին ու ենթակայաններին։ Այդ մասին հայտնում են ընկերությունից: «Փաստացի, մայիսի 13-ին, Երևանի մի շարք վարչական շրջանների հոսանքազրկումները հետևանք են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող 110 կՎ «Վինիլ», «Հարավային-1», «Կաուչուկ» օդային գծերի վթարային անջատումների»,- նշված է ԲԷՑ-ի տարածած պարզաբանման մեջ:
Կարդալ ավելին »ՀՀ-ին է վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը
Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը, որպես ապօրինի ձեռքբերված գույք: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ գույքի շուկայականին մոտարկված արժեքը 830,847,411 դրամ է։
Կարդալ ավելին »Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության և ընկերության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «Ա.Մ.-ն անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի է համարում ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը. Մերձավանի դպրոցի տնօրենի ԺՊ-ն կազատվի աշխատանքից
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի դպրոցում տեղի ունեցած միջադեպը։ Ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարությունը։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր ...
Կարդալ ավելին »Դավիթ Տրեզեգեն կժամանի Հայաստան
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, ներկայում FIFA-ի դեսպան Դավիթ Տրեզեգեն կժամանի Հայաստան։ Նշվում է, որ Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի «Յուվենթուսի»՝ Հայաստանի ակադեմիաների պրեզենտացիային։ View this post on Instagram A post shared by Juventus Academy Armenia (@juventus_academy_armenia) «Բարև Հայաստան, բարև Երևան։ Ես Դավիթ Տրեզեգեն եմ և ուզում եմ ձեզ հայտնել, որ մայիսի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ