ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: 

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

ajax-loader