Դավիթ Տրեզեգեն կժամանի Հայաստան

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, ներկայում FIFA-ի դեսպան Դավիթ Տրեզեգեն կժամանի  Հայաստան։ 

Նշվում է, որ Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի «Յուվենթուսի»՝ Հայաստանի ակադեմիաների պրեզենտացիային։ 

«Բարև Հայաստան, բարև Երևան։ Ես Դավիթ Տրեզեգեն եմ և ուզում եմ ձեզ հայտնել, որ մայիսի վերջում ես կլինեմ ձեզ հետ «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիաների պրեզենտացիայի միջոցառմանը մասնակցելու համար։ Անհամբեր սպասում ենք և շուտով կլինենք ձեզ հետ»,- իր ուղերձում ասել է Տրեզեգեն։  

ajax-loader