Լուրեր

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հեռացել է ֆուտբոլային ակումբից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մասնագետը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։ «Ուրարտու»-ն Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 119 հանդիպում, որտեղ տոնել է 66 հաղթանակ։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլային ակումբը դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։  Ակումբը խորին շնորհակալությունն է հայտնել Դմիտրի Գունկոյին անցած ամբողջ ճանապարհի, անմնացորդ ...

Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու մասին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ դիտարկվելու են 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին և այլ օտար լեզվի տիրապետող, միայն Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք 2 շարժական գույք ...

Կարդալ ավելին »

Իրանը հայտնել է Թեհրանի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ խոցելու մասին

Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Վարամին քաղաքի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ է խոցվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ ըստ Վարամինի նահանգապետ Հոսեյն Աբասիի՝ առաջադեմ կործանիչը խոցվել է բանակի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Ըստ Tehran Times պարբերականի՝ հունիսի 13-ին Իրանի դեմ իսրայելական հարվածներից հետո սա իրանական ուժերի կողմից խոցված արդեն հինգերորդ կործանիչն է։

Կարդալ ավելին »

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով. փաստաբան

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։  Փաստաբանն ընդգծեց, որ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։  Նա նաև հայտնեց, որ քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում ...

Կարդալ ավելին »

Գազայում իսրայելական հարձակումներից 30-ից ավելի մարդ է զոհվել

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 18-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 34 պաղեստինցի։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ 11 մարդ զոհվել է, 70-ից ավելին՝ վիրավորվել Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նեթսարիմ օգնության բաշխման կենտրոնի մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին հաստատել է, որ «Գազայի ...

Կարդալ ավելին »

Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Հունական և Հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել «Մերկուրի» մշակութային հիմնադրամում և իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։  Ներկայացվել է մրցույթով ընգրկված շուրջ ...

Կարդալ ավելին »

Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանը Մումբայի մրցաշարի առաջատարներից են

Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջող են մեկնարկել «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարում: Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մրցաշարին Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը: Երկրորդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանն ունեն 2-ական միավոր և առաջատարների շարքում են:  «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ:

Կարդալ ավելին »

G7-ի ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան հակամարտության քաղաքական կարգավորումը

Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները քննարկել են բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը: Այդ մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի նախագահ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 17-ին: «Ղեկավարները քննարկել են մարդասիրական օգնությունն անարգել Գազա հասցնելու, բոլոր պատանդներին ազատ արձակելու և մշտական հիմունքներով անհապաղ կ​​​րակը դադարեցնելու կարևորությունը: Ղեկավարները նաև խոսել են  բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական ...

Կարդալ ավելին »

Հասունացել է ՀԷՑ-ը պետականացնելու պահը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու պահը։ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Սամվել Կարապետյանը գիշերը փոխոստիկանապետի ուղեկցությամբ իր տան տարածքը լքելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՝ «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ»։ «Ասում ...

Կարդալ ավելին »
ajax-loader