Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով. փաստաբան

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ 

Փաստաբանն ընդգծեց, որ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 

Նա նաև հայտնեց, որ քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան։ 

Փաստաբան Լիաննա Գասպարյանն էլ մանրամասնեց, որ մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Զավեշտալին այն է, որ նշված հոդվածով նաև որպես է պատիժ է նախատեսվում տուգանքը, հանրային աշ՛խատանքները։ 

«Դա միջին ծանրության հանցագործություն է, և նման հոդվածով անձին ներկայացնել կալանքի, վկայում է նրա մասին, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, ինչի մասին մենք բարձրաձայնելու ենք բոլոր ատյաններում»,- ասաց Գասպարյանը։ 

Գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին անդրադարձել էր որոշ հոգևորականների և իշխանության ներկայացուցիչների միջև վերջին շրջանում ընթացող բանավեճին՝ շեշտելով, որ ինքը եկեղեցու կողքին է, և, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի լուծել հարցը, «իրենք իրենց ձևով կմիջամտեն եկեղեցում դեմ արշավին»։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները խուզարկություն են սկսել գործարարի տանը։ Հունիսի 18-ի գիշերը Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի ուղեկցությամբ հեռացել էր իր տան տարածքից։ Այս պահին Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է։

ajax-loader