Լուրեր

«Սուրմալուի» գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել ...

Կարդալ ավելին »

Ռուսաստան-Վրաստան սահմանին ավելի քան 1000 բեռնատար է կուտակվել

Ավելի քան հազար ծանր բեռնատար է կուտակվել Ռուսաստանի անցակետի առջև՝ սպասելով երկրից Վրաստան մեկնելուն։ Նման տվյալներ է հրապարակել Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը։ Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով մարտի 14-ի ժամը 01:30-ից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Վրաստանում անցակետի առջև կուտակվել է 1 046 մեծաբեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա։ Վրաստանի ...

Կարդալ ավելին »

«Կարմիր խաչ»-ով Արցախից Հայաստան է տեղափոխվել 13 անձ, 10-ը՝ հակառակ ուղղությամբ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 13 անձ այսօր՝ մարտի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: 10 բուժառու, որոնքպետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս. Փաշինյան

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ինչն անհանգստացնող է: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու որոշման վերաբերյալ հարցին: Փաշինյանը հայտնեց, որ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահը Հայաստան այցի ընթացքում իրեն ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, թե ՀՀ-ն դուրս կգա կազմակերպությունից: Վարչապետը ...

Կարդալ ավելին »

Շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը․ Փաշինյանը՝ Հայաստանի սահմանի և Լեռնային Ղարաբաղի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։ «Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- ասաց Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ ու էսկալացիա, ուստի որոշում կայացրեց այստեղ հրավիրել Եվրամիության ...

Կարդալ ավելին »

2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վստահ է, որ 2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի, և այս հիվանդության պատճառով հայտարարված միջազգային արտակարգ իրավիճակը կվերացվի։ Գեբրեյեսուսը նման հայտարարություն է արել Թոմաս Ֆրենսիս կրտսերի մեդալով պարգևատրման արարողության ժամանակ: ԱՀԿ-ի ղեկավարը նման մեդալի է արժանացել առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար։ «Վստահ եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կկարողանանք ասել, որ ...

Կարդալ ավելին »

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ռազմավարական ճանապարհին երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դա կապված է եղանակի վատթարացման հետ, այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 14-ի ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.77%-ով և կազմել 73.99 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.67%-ով և կազմել 79.95 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է․ 14-03-23

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները մարտի 14-ի ժամը 10:30-ի դրությամբ Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 9.44%-ով և կազմել 9,526,335.62 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 9.36%-ով և կազմել 24,524.60 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 4.84%-ով և կազմել 1,683.12 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.068720631 (-3.97%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 5.44%-ով և կազմել 127.47 դոլար, ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 14-03-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 1907.40 դոլար, արծաթի գինն աճել է 4.61%-ով և կազմել 21.77 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.03%-ով և կազմել 998.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader