NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.44%-ով և կազմել 1960.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.09%-ով և կազմել 23.18 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.29%-ով և կազմել 979.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Լուրեր
LME. գունավոր մետաղների գներ․ 28-03-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.13%-ով և կազմել 2363.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.48%-ով և կազմել 8964.00 դոլար, կապարի գինն աճել է 0.35%-ով և կազմել 2133.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.60%-ով և կազմել 23843.00 դոլար, անագի գինն աճել է 2.38%-ով և կազմել 25421.00 ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են․ 28-03-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 15127.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 7078.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 7471.77 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.47%-ով և կազմել 1001.94 կետ:
Կարդալ ավելին »Զիդանը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»
Ֆրանսիացի Զինեդին Զիդանը պատրաստ է ամռանը դարձյալ գլխավորել Մադրիդի «Ռեալը»՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին, հաղորդում է Defensa Central-ը։ Զիդանը երկու պահանջ է ներկայացրել Արքայական ակումբի ղեկավարությանը․ մարզչական շտաբում ընդգրկել ֆիզպատրաստության մարզիչ Գրեգորի Դյուպոնին, չվաճառել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին։ 50-ամյա Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին։ Զիդանի ղեկավարությամբ Արքայական թիմը երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (2016, 2017, 2018)։
Կարդալ ավելին »237 նոր ավտոբուսը Երևանում է. վարորդների թափուր տեղեր կան
Տրանսպորտի վարչության հայտարարած գրեթե բոլոր մրցույթները կայացել են՝ բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների: Այդ մասին Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: «Շաբաթ-կիրակի Երեւանտրանսի տարածքում վրացի գործընկերների հետ մեր վարորդներին երկրորդ նախավերջին նախապատրաստական փուլն էինք իրականացնում: Թվով 80 վարորդ գործնական եւ տեսական պարապմունքներից ստացան նախնական դրական եզրակացությունը, որ արդեն կարող են վարել: Վերջինը ...
Կարդալ ավելին »Անվճար ուսուցման 9 տեղ՝ լեռնագործի մասնագիտության համար
ՀՀ Կառավարությանն ընդունվեց «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 352-Ն որոշումը, ըստ որի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) «ԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ» մասնագիտությանը հատկացվել է անվճար ուսուցման 9 տեղ: ...
Կարդալ ավելին »Apple-ը USB-C-ով թարմացված AirPods Pro 2 կթողարկի
Այս տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակում Apple-ը կարող է թողարկել թարմացված AirPods Pro 2 ականջակալ: Ի տարբերություն անցյալ տարի ներկայացված մոդելի, որն ունի իր ֆիրմային Lightning միակցիչը, այս մեկը, ամենայն հավանականությամբ, կունենա USB-C միակցիչ: Նման կանխատեսում է արել TF Securities-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։ Ինչպես տեղեկացնում է GMSarena.com-ը, ընկերությունը վերջերս թողարկել է iOS 16.4-ի նախնական տարբերակը, որում ևս նոր AirPods-ի ...
Կարդալ ավելին »Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից, ամփոփել է փառատոնի արդյունքները: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։ Փառատոնի եզրափակիչ փուլին, որը կայացել է մարտի 25-ին Երևան պետական համալսարանում, ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Մասնագիտական ժյուրիի որոշմամբ «Այբ» դպրոցից ներկայացված ...
Կարդալ ավելին »Իջևանում պետական աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնը շուտով շահագործման կհանձնվի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում ծանոթացել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչութունը։ Կենտրոնը նախատեսված է Իջևանի մշակույթի տան մի հատվածում և զբաղեցնում է մոտ 100 քմ տարածք։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի արտաքին և ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել «սիգ» ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով: Ինչպես հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ