Լուրեր

Մարտի վերջին օրերը ցուրտ կլինեն․ ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում, նշելով որ մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի ...

Կարդալ ավելին »

Էյֆելյան աշտարակը փակում է դռները Փարիզի ցույցերի ֆոնին

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Փարիզի տեսարժան վայրերի կայքը: «Համազգային գործադուլի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է», – նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Այգուտում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է խմելու ջրատարի արտաքին ցանցի շինարարությունը։ Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է 3,5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում եւ ...

Կարդալ ավելին »

Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մեկ միավոր են զիջում մրցակիցներին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը: Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին: Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները՝ առաջատարներին զիջելով մեկ միավոր: Լիլիթ Մկրտչյանը ...

Կարդալ ավելին »

ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում կքննարկի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Արագածոտնում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային ...

Կարդալ ավելին »

Գինու կադաստր. մթերողի և ֆերմերի միջև կգործարկվի փորձնական համակարգ

Հայաստանում պետությունը նախաձեռնել է խաղողի տնկարկների քարտեզագրման, մշակվող խաղողի սորտերի և այլնի մասին ինֆորմացիայի հավաքագրման աշխատանքներ․ ողջ ինֆորմացիան կմուտքագրվի մեկ համակարգի մեջ, որը փորձնական կմեկնարկի հաջորդ տարվանից:  Համակարգում ֆերմերները կհայտարարագրեն կանխատեսվող բերքը, ինչը թույլ կտա սերտացնել ֆերմեր-մթերող կապը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ պետության նպատակն է անմիջական կապ ստեղծել մթերողների և ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 29-03-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.31%-ով և կազմել 73.71 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.53%-ով և կազմել 78.98 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 29-03-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.36%-ով և կազմել 1967.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.73%-ով և կազմել 23.35 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 967.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 29-03-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.08%-ով և կազմել 2389.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.16%-ով և կազմել 8978.00 դոլար, կապարի գինն աճել է 0.09%-ով և կազմել 2135.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.97%-ով և կազմել 24074.00 դոլար, անագի գինն աճել է 1.37%-ով և կազմել 25770.00 ...

Կարդալ ավելին »
ajax-loader