Լուրեր

Հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկեն սակուրաներ

Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքում (Կասկադ) հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա։ Այդ մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ «Քաղաքապետարանում տեղի էր ունեցել գիտաժողով, մասնակցում էին ոլորտի ամենաճանաչված գիտնականները, որոնք և հորդորեցին փոխարինել օր առաջ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակները։ Առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը բավականին պակաս է մեկ ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների

Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի օրը դուրս են եկել Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի՝ վիրավորվել է 149 ոստիկան և ժանդարմ, 172 մարդ ձերբակալվել է: Վիրավորվել են նաև տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ Նորմանդիայում մի կին զրկվել է բութ ...

Կարդալ ավելին »

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար

Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը փակ է մեծաբեռնատարների համար։ Դա պայմանավորված է եղանակի վատթարացմամբ: Նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 24-ի` Մոսկվայի ժամանակով ժամը ...

Կարդալ ավելին »

Ինչ է ներկայացրել Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծում․ Արարատ Միրզոյանը` AlQahera News-ին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումների ընթացքում։ Արարատ Միրզոյանը թեմային անդրադարձել է եգիպտական AlQahera News լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նախ նշել է, որ 2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին

ԱՄՆ-ում Southwest Airlines-ի ինքնաթիռում ուղևորը, որը մասնագիտությամբ օդաչու է եղել, օգնության է հասել անձնակազմին, երբ օդաչուներից մեկը բժշկական օգնության կարիք է ունեցել: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը: Ինքնաթիռը Լաս Վեգասից Կոլումբուս մեկնելիս է եղել:Մեկ այլ ավիաընկերության օդաչուն, ով այդ պահին օդանավում է եղել որպես ուղևոր, օգնել է ռադիոկապի հարցում: Օդանավում գտնվող մի բուժքույր էլ օգնություն է ցուցաբերել օդաչուին:

Կարդալ ավելին »

Իրանի 7 բալանոց երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 24-ին տեղական ժամանակով ժամը 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 24-03-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 69.75 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 75.71 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 24-03-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.82%-ով և կազմել 1995.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.69%-ով և կազմել 23.25 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 991.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 24-03-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.73%-ով և կազմել 2326.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.60%-ով և կազմել 9031.00 դոլար, կապարի գինն աճել է 0.47%-ով և կազմել 2126.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.25%-ով և կազմել 22517.00 դոլար, անագի գինն աճել է 4.07%-ով և կազմել 24348.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 24-03-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 32105.25 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 3948.72 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.01%-ով և կազմել 11787.40 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader