Լուրեր

Ամերիկյան ինդեքսներ. 11-04-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 33586.52 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 4109.11 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 12084.36 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 11-04-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 15597.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7324.75 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7741.56 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 983.86 կետ:

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի Հանրապետության  տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված, ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ...

Կարդալ ավելին »

Առաջարկություններ օրենքի նախագծային փոփոխությունների շուրջ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու գերատեսչության համապատասխան վարչությունների գործընկերների միջև։ Քննարկվեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Միությունը հանդես եկավ առաջարկություններով և ահազանգ հնչեցրեց, որ նախատեսվող որոշ դրույթներ, օրենքի ուժ ստանալու դեպքում, կխոչընդոտեն հանքարդյունաբերող ընկերությունների բնականոն գործունեությունը։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը և տնօրենի ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 17։15 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 6,5 րոպե է։

Կարդալ ավելին »

Նախագիծ. պետության համար առաջնային կարևորության մասնագիտությունների համար ուսանողական կրթաթոշակները կբարձրանան

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք  ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։  Նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար, ինչպես նաև ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Մայրաքաղաքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում` ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 15-ին ...

Կարդալ ավելին »

Օրենսդրական բարեփոխումներ՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարելու և այլ կերպ տնտեսական գործունեությունը սահմանափակելու հնարավոր դեպքերը, մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Այս մասին հայտնում է ՄՊՀ հանրային կապերի բաժինը։ ...

Կարդալ ավելին »

Tesla-ն Շանհայում կկառուցի Megapack էներգիայի պահեստավորման գործարան

Tesla-ն մտադիր է Megapack էներգիայի պահեստավորման օբյեկտ կառուցել Շանհայում։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Շանհայի փորձնական ազատ առևտրի գոտու Լինգան շրջանի ղեկավարության և Tesla-ի միջև կիրակի օրը։ Նախնական փուլում գործարանը կարտադրի մինչև 10000 այդպիսի կուտակիչ՝ մինչև 40 ԳՎտ/ժ ընդհանուր հզորությամբ։ Ձեռնարկության շինարարության աշխատանքների մեկնարկը նախատեսված է այս տարվա երրորդ եռամսյակում, իսկ այն պետք է շահագործման հանձնվի 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Շանհայի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 36.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 34,427.3 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 36.1%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 17.3%-ով և կազմել 1,528.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 16.9%-ով և կազմել 2,916.3 տոննա։ Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 20.0%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »
ajax-loader