Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթեմեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը Եվրոպայի ռեկորդ է սահմանել և արժանացել է փոքր ոսկե մեդալին՝ 178 կգ արդյունքով: Նա հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները: Հրում վարժությունում Կարապետյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները և գլխավերևում պահելով 196 կգ կշռող ծանրաձողը՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում երկամարտի ոսկե մեդալը նվաճել է Բուլղարիայի ներկայացուցիչ, 18-ամյա Նասար Կարլոս Մեյը ՝ ...
Կարդալ ավելին »Լուրեր
2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ. հայ սամբիստները թիմային հաշվարկում երկրորդն են Եվրոպայում
Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ: Հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը։ Երեկ՝ մրցումային երկրորդ օրը մրցասպարեզ դուրս եկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3-ը մեդալներ են նվաճել: Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը: Եզրափակչում ...
Կարդալ ավելին »1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում նպաստները կվճարվեն անկանխիկ
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է որոշում: Օրենքով՝ սահմանվել են ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։ Մասնավորապես, նոր կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարները վճարվում են անկանխիկ եղանակով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված սոցիալական ապահովության ...
Կարդալ ավելին »Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը
2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ Նշված ժամանակահատվածում ...
Կարդալ ավելին »Մակրոնը հայտարարել է` չի պատրաստվում հրաժարական տալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին Մակրոնը հայտարարել է Էրո դեպարտամենտ այցի ժամանակ: Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախագահին ամենուր ուղեկցել են ցուցարարները, որոնք վանկարկել են «Մակրոն, հրաժարական տվեք»։ Իսկ մի աղջիկ դժգոհել է, որ քվեարկել է նրա օգտին ՝ հույս ունենալով, որ նա «ժողովրդավարական նախագահ» է։ «Ես կողմ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի տեղափոխումը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները, Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, համատեղ զննման են ենթարկել Թբիլիսիից Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ...
Կարդալ ավելին »Աստղաձորում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց և գազատար
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, իսկ «Քոնդալան», «Անոյի արտ» թաղամասերում եւ Ձորի թաղի 18 եւ 23-րդ փողոցներում անցկացվել է 1100 մետր երկարության վերգետնյա գազատար։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել ...
Կարդալ ավելին »Tesla-ն կենտրոնացել է վաճառք վրա և հետագայում էլ կնվազեցնի գները
Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը կշարունակի ակտիվորեն ներդրումներ կատարել բիզնեսի աճի մեջ: Ընկերությունը կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գները: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը հաջորդած համաժողովի ժամանակ։ «Հիմա ճիշտ ժամանակն է մեր առաջնորդությունն ամրապնդելու համար, և մենք կշարունակենք հնարավորինս արագ ներդրումներ կատարել աճի մեջ »,- ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 21-04-23
Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 28657.57 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 2039.73 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 3367.03 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 20396.97 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 21-04-23
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով և կազմել 387.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.14 դրամով և կազմել 424.89 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.75 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.64 դրամով և կազմել 481.65 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք ...
Կարդալ ավելին »