Մակրոնը հայտարարել է` չի պատրաստվում հրաժարական տալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին Մակրոնը հայտարարել է Էրո դեպարտամենտ այցի ժամանակ:

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախագահին ամենուր ուղեկցել են ցուցարարները, որոնք վանկարկել են «Մակրոն, հրաժարական տվեք»։ Իսկ մի աղջիկ դժգոհել է, որ քվեարկել է նրա օգտին ՝ հույս ունենալով, որ նա «ժողովրդավարական նախագահ» է։

«Ես կողմ եմ ժողովրդավարությանը, դրա համար էլ մասնակցել եմ ընտրություններին։ Բայց ես հրաժարական չեմ տա։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա տեղի չի ունենա։ Պետք է սպասել 2027 թվականին», – ասել է նախագահը:

ajax-loader