Լուրեր

Եվրոպական ինդեքսներ. 28-04-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 15800.45 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 7483.84 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7831.58 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.32%-ով և կազմել 1024.44 կետ:

Կարդալ ավելին »

Ոստիկանները հայտնաբերել են 70-ամյա կնոջ հեռախոսը գողացած երիտասարդին

Էջմիածնի Անդրանիկի թաղամասի բնակիչ, 70-ամյա մի կին ապրիլի 11-ի ցերեկը Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ մեկը թակել է տան դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում մտել տուն ու գողացել բջջային հեռախոսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք են տելն ապրիլի 25-ին: Այդ ընթացքում հաջողվել է ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, ...

Կարդալ ավելին »

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում. Հովանավորների շարքում է ԶՄՊԿ-ն

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Միլանի մարզիչներին և միջազգայի ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ճամբարը կանցկացվի «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո: ...

Կարդալ ավելին »

Ամենամյա ծաղկահավաք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, ARALEZ ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ: Այս մասին տեղեկացնում է Armenian Genocide Museum & Institute ֆեյսբուքյան էջը: Միջոցառման ընթացքում հավաքվել են ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները՝ երկրորդ կյանք ստանալու համար: Հավաքված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ, մոմեր պատրաստելու համար:

Կարդալ ավելին »

Լուսնի վրա բույսերը կարելի է աճեցնել հիդրոպոնիկայի միջոցով

Գիտնականների միջազգային թիմը նկարագրել է Լուսնի վրա բույսեր աճեցնելու ուղիները: Հետազոտությունը հրապարակվել է Engineering & Technology ամսագրում։ Գիտնականների կարծիքով՝ Երկրի բնական արբանյակի մակերեսը ծածկված է ռեգոլիթով, որը ոչ պիտանի է բույսեր աճեցնելու համար։ Մյուս կողմից՝ հող ու պարարտանյութ ուղարկելը Լուսին շատ թանկ կարժենա, ուստի հետազոտողները գտել են այլընտրանքային մեթոդներ։ Մասնագետներն առաջարկել են օգտագործել ցելյուլոզային հիմքով սուբստրատ և հիդրոպոնիկ աճեցման մեթոդ: ...

Կարդալ ավելին »

Apple-ը կստեղծի վճարովի բժշկական հավելված

Apple-ը մտադիր է գործարկել վճարովի ծառայություն, որը թույլ կտա վերահսկել սնունդն ու առողջությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Նախագիծը գործում է Quartz ծածկանունով: Աղբյուրների համաձայն՝ ծառայությունը կօգնի կազմակերպել ուսումնական ծրագիր, խորհուրդներ կտա ճիշտ սնվելու և քնի վերաբերյալ։ Հավելվածը կունենա բժշկական գործառույթներ և մատյան, որը օգտատերը կարող է պահել։ Առողջ ապրելակերպի վերաբերյալ առաջարկություններն ընտրվելու են արհեստական ​​ինտելեկտի կողմից։ Ըստ երևույթին, Quartz-ը ...

Կարդալ ավելին »

ԱՏԳ մասնակիցները ՊԵԿ պաշտոնական կայքէջում կարող են հետևել ներքին տարանցման հայտարարագրերի կարգավիճակին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները Ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և հետևել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Արդեն իսկ ունենալով ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կոչ է արել «Ֆորմուլա 1» մրցաշարին ընդառաջ դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը ԼՂ-ում

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ «ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է ...

Կարդալ ավելին »

Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: 2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: 2023 թվականի ապրիլի 30-ին ատեստավորումը կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: Մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը կիրականացվի Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում: Մանկավարժական ...

Կարդալ ավելին »

Նախատեսվում է այս տարի տիեզերք ուղարկել Hayasat-1 հայկական առաջին արբանյակը

Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան զբաղվում է հայկական առաջին Hayasat-1 արբանյակի մշակմամբ, նախատեսվում է այն այս տարի տիեզերք ուղարկել SpaceX-ի միջոցով։ Վերջին 2 տարիների ընթացքում Bazoomq-ն արձակել է հատուկ օդապարիկ՝ Հայաստանը 30 կմ հեռավորությունից նկարահանելու համար. Հայաստանի 4 դպրոցներում բացվել են հրթիռային մոդելավորման լաբորատորիաներ, հնդկական հրթիռով 100 կմ տիեզերք է ուղարկել հայ դպրոցականների կողմից մշակված օգտակար բեռը։ Նյութի աղբյուր   http://medianews.site/425731/

Կարդալ ավելին »
ajax-loader